Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՈՒՐԳԱՇԵՎԸ ԴԱՏԸ ՇԱՀԵԼ Է

Հունվար 29,2009 00:00

Դոնի Ռոստովում բնակվող հունահռոմեական ըմբիշ, Ռուսաստանի ազգային հավաքականի կազմում Սիդնեյի օլիմպիական խաղերի չեմպիոն մեր հայրենակից Վարդերես Սամուրգաշեւը Լոզանի արբիտրաժային դատարանում շահել է ամռանը Պեկինում կայացած 29-րդ օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ գոտեմարտի ժամանակ սիրողական ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (FILA) ներկայացուցչի՝ մենամարտին ապօրինաբար միջամտելու դեմ հարուցված դատական գործը: Այս մասին հայտարարել են Սամուրգաշեւի փաստաբանները: Հիշեցնենք, որ Պեկինում 74 կգ քաշային կարգում կիսաեզրափակիչ անցնելու համար Վարդերեսը տեխնիկական հնարք էր կատարել: Եվ այդ գցումը FILA-ի փոխնախագահ Մարիո Սալետնիգի միջամտությունից հետո չի հաշվվել, ինչի պատճառով Սամուրգաշեւը, ի վերջո, պարտվել է: «Այո, ես դատը շահեցի,- հայտարարել է հայազգի ըմբիշը:- Դա եզակի դեպք է: Հիմա պետք է սպասել Շվեյցարիայից ստացվելիք պաշտոնական թղթերին եւ միայն դրանից հետո որոշել հետագա անելիքը»:

Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության դեմ բողոքել էր եւս մի հայ ըմբիշ՝ Շվեդիայի դրոշի ներքո հանդես եկող Արա Աբրահամյանը, որը պարգեւատրման հանդիսավոր արարողության ժամանակ ցուցադրաբար շպրտել էր իր բրոնզե մեդալը եւ հեռացել դահլիճից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել