Նիդեռլանդներում 71-րդ անգամ անցկացվող «Corus» շախմատային գերմրցաշարի վերջնամասը խոստանում է ավելի դիտարժան ու հետաքրքիր անցնել: Իններորդ տուրում Վեյկ ան Զեեի այս մրցաշարի վերջին երկու տարիների հաղթող Լեւոն Արոնյանը շատ կարեւոր միավոր վաստակեց Ամերիկայի լավագույն գրոսմայստեր Գատա Կամսկուց: Այդ հաղթանակն օդի պես անհրաժեշտ էր Լեւոնին, քանի որ մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում հավասար միավորներ ունեցող նրա հարեւաններ Սերգեյ Կարյակինը եւ Լանյեր Դոմինգեսը նույն օրը, ավելի վաղ, արդեն պարտության էին մատնել իրենց մրցակիցներին:
Տուրի ավարտից հետո ուժեղագույնների խմբի մրցաշարային աղյուսակն էական փոփոխությունների ենթարկվեց: Արոնյանը, Կարյակինը եւ Դոմինգեսը 5,5-ական միավորով դարձան առաջատար: Մյուս 14 գրոսմայստերները դասավորվել են հետեւյալ հաջորդականությամբ. Սերգեյ Մովսիսյան, Թեյմուր Ռաջաբով՝ 5,0-ական միավոր, Մագնուս Կարլսեն, Մայքլ Ադամս, Յան Սմիթս եւ Լյուկ վան Վելլի (երկուսն էլ՝ Նիդեռլանդներ)՝ 4,5-ական, Գատա Կամսկի, Վան Յուե, Վասիլի Իվանչուկ՝ 4,0-ական, Դանել Ստելվագեն՝ 3,5, Ալեքսանդր Մորոզեւիչ՝ 3,0:
Երեկ կայանալու էր 10-րդ տուրը: