Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐՆ ԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼԱԳՈ՞ՒՅՆԸ

Հունվար 28,2009 00:00

\"\"

Երեկ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ 1643 բանաձեւի քվեարկությունից հետո Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն պատասխանելով «Առավոտի» հարցին, թե չի՞ կարծում, որ պատժամիջոց չկիրառելու ընդունված որոշումից հետո Հայաստանի քաղբանտարկյալները եւս առնվազն 2-3 ամիս կանցկացնեն բանտերում՝ պատասխանեց բացասաբար: Եվ նշեց, թե հարկ էր ժամանակ հատկացնել ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբին, որ փոփոխություններ նախապատրաստեն Քրեական օրենսգրքում: Իսկ մյուս համազեկուցողը՝ Ջոն Պրեսկոտը, լրագրողի հարցին պատասխանելով՝ ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությունն իրեն մեղադրում է կաշառված լինելու մեջ: Ըստ նրա՝ համազեկուցողները անում են առավելագույնը, ինքն էլ ներկայացրել է իր անկեղծ կարծիքը եւ
գումարներ չի վերցնում:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031