Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԱՄԵՆԸ ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

Հունվար 27,2009 00:00

\"\"

Երեկ հայտնի դարձավ, որ չնայած պաշտոնատար անձանց հերքումներին, 2008թ. դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մասնավորապես Գրիգոր Ոսկերչյանի (լուսանկարում) նկատմամբ բռնարարքի փաստը նշանակված ծառայողական քննությամբ հաստատվել է: ՀՀ արդարադատության նախարարության երեկ տարածած տեղեկության համաձայն, «հիմնավորվել է, որ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության արագ արձագանքման բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Արթուր Եղիազարյանը 2008թ. դեկտեմբերի 23-ին «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցների հետ խուզարկություն իրականացնելու ընթացքում ցուցաբերել է սպային ոչ վայել վարքագիծ՝ դրանով իսկ խախտելով կարգապահական կանոնակարգը, որի կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարարի 2009 թ.-ի հունվարի 9-ի հրամանով վերջինիս նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է խիստ նկատողություն»։
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել