Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՆՑ ԵՍ, Ի՞ՆՉ ԿԱ-ՉԿԱ

Հունվար 24,2009 00:00

Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը «Եդինայա Ռոսիա» կուսակցության պետական-հայրենասիրական ակումբի եւ «Ռուս ձեռնարկատեր» հիմնադրամի համատեղ նիստի ժամանակ, համաձայն նիստի սղագրության, նիստում հանդես գալով, «Ռուս ձեռնարկատեր» հիմնադրամի փորձագիտական խորհրդի անդամ Կոնստանտին Չերեմնիխն ասել է. «ՀՀ դիվանագետներն ինձ պատմել են, թե ինչո՞վ է տարբերվում Երեւանում ռուսաստանյան եւ ամերիկյան դեսպանատների գործունեությունը: Ամերիկյան դեսպանն ամեն օր նստած է Հայաստանի արտաքին գործերի նախարարի առանձնասենյակում: Նա գալիս է՝ յուրային, բարեհոգի ընտանեկան մարդ, հարցնում է՝ ինչպե՞ս են ընտանիքը, երեխաները. նա ամեն ինչ գիտի, նրան ամեն ինչ հետաքրքրում է: Իսկ ռուսները, ասում են, վազում են, պայմանագիր են ստորագրում, գործարքներ են կնքում, հեռանում են առանց հրաժեշտի, եւ այդպես մինչեւ հաջորդ դրվագը, երբ անհրաժեշտ կլինի որեւէ բան մասնավորեցնել: Եվ նման փորձը սկսում է իսկապես գնահատվել այն ժամանակ, երբ փոփոխվում է տնտեսական իրադրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել