ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը, երեկ, անդրադառնալով ՌԴ-ից «կայունացման վարկ» ստանալու հնարավորությանը, նկատեց, թե՝ «ցանկացած նման միջոցների հատկացում՝ կլինի դա Հայաստանի, թե մեկ այլ երկրի համար, քաղաքական ենթատեքստ ունի: Մեր դեպքում դա հնարավոր սոցիալական բունտը կանխելու եւ իշխանությունն ամեն գնով պահելու նպատակ ունի: Բայց ես համոզված եմ, որ այս պայմաններում նման բեռ ստանձնելը կարճատեսություն է: Դրա համար մենք թանկ ենք վճարելու եւ ազատ չենք լինելու որոշումներ ընդունելու հարցում նաեւ արտաքին քաղաքական ոլորտում»: «Պոլիտէկոնոմիկա» հ/կ նախագահ Անդրանիկ Թեւանյանը դժվարացավ ասել՝ այդ վարկի դիմաց քաղաքական պահանջներ կլինե՞ն, թե՞ ոչ, բայց հավելեց. «Ցանկացած վարկատու, բնականաբար, իր շահն է ունենում: Բայց իշխանությունների բանակցությունները՝ ՌԴ-ից $1 մլրդ վարկ խնդրելու ուղղությամբ, առայժմ հաջողության չեն հանգեցրել»:
Կարդացեք