«Առավոտի» հարցին՝ արդյոք «7»-ի գործով մեղադրվողները հանցագործնե՞ր են, արձակագիր Պերճ Զեյթունցյանը պատասխանեց.
«Լավ, այն մարդը, ում ռեստորանի կողքի լճակից հանեցին այդ քանակի զենք, բա ի՞նչ է՝ հանցագործ չէ՞:
Մեկ ռեւոլվեր պահելու համար մարդուն դատում են, իսկ նրան, ի՞նչ է, չպե՞տք է դատեն»:
«Սակայն չէ՞ որ Ձեր նշած անձը որոշակի ծառայություններ ունի այս երկրի առջեւ»՝ մեր այս դիտարկմանն էլ նա պատասխանեց.
«Այս երկրին ծառայություններ մատուցած շատ քիչ մարդիկ կան: Եթե այդ մարդիկ ազգին ծառայեին եւ նվիրվեին ամբողջ սրտով ու հոգով, մենք այս վիճակում չէինք լինի: Այնպես որ, խնդրում եմ, եկեք ծառայություններ մատուցելուց չխոսենք»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք