ՀՀ Սփյուռքի նախարարության www.mindiaspora.am կայքէջում մի բաժին կա, որը կոչվում է «Անվանի սփյուռքահայեր»: Այստեղ ներկայացված են Նուբար փաշան, Գալուստ Գյուլբենկյանը, Քըրք Քըրքորյանը, Շարլ Ազնավուրը, Վիլյամ Սարոյանը: «Անվանի սփյուռքահայեր» խորագրի ներքո նկարներ էլ կան, ոչ միայն վերը թվարկված անհատների, այլեւ Վարդան Մամիկոնյանի, Տիգրան Մեծի, Կոմիտասի, Հովհաննես Բաղրամյանի եւ այլոց: Հավանաբար, ըստ նախարարության, նրանք էլ են սփյուռքահայ:
Կայքում պարզապես «Սփյուռքահայեր» բաժին էլ կա: Այնտեղ են «հանգրվանել» ոմն tigran-ը, SpiR-ը, admin-ը՝ Հայաստանից, ինչպես նաեւ Արա Աբրահամյանը՝ Ռուսաստանից, Գեւորգ Խռլոպյանը՝ ԱՄՆ-ից եւ այլք:
Գ. ՀԱԿՈԲՅԱՆ