Նրանք odnoklassniki.ru-ում փորձում են «կպցնել» իրենց դուր եկած աղջիկներին
Պարզվում է՝ միասեռականությանն արդեն նորմալ են վերաբերվում նաեւ Հայաստանում, այնքան նորմալ, որ ստորագրել ենք (2008 թ. դեկտեմբերի 9-ին) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ արված հայտարարության տակ ու դրանով պարտավորվել պաշտպանել Հայաստանի համասեռամոլներին ու բացառել նրանց հանդեպ ցանկացած բռնություն ու վիրավորանք: Թե ում համար ընդունելի է փաստաթուղթը, ում համար՝ ոչ, դա ուրիշ խոսակցության թեմա է: Ամեն դեպքում՝ հայ սեռական փոքրամասնություններն իրենց «շրջապատը» մեծացնելու համար որեւէ թղթի կարիք չունեն: Հայտնի odnoklassniki.ru կայքը, որը ստեղծված է ընկերներին գտնելու, նրանց հետ շփվելու կամ նոր ընկերներ ձեռք բերելու նպատակով, համասեռամոլների համար էլ առավել նպաստավոր է իրենց էրոտիկ նկարները ցուցադրելու եւ իրենց նմաններին համախմբելու առումով: Եթե նախկինում ինտերնետային ծանոթությունների կայքերում դարձյալ կարելի էր հանդիպել մարդկանց, որոնք իրենց էրոտիկ լուսանկարներն էին ցուցադրում, ապա վերջիններս հայազգի ներկայացուցիչներ չէին: Այժմ, հավանաբար, սկզբունքները փոխվել են, հայուհիներն էլ կամ դարձել են ավելի «ժամանակակից», կամ էլ մի կողմ են նետել մեր ազգին բնորոշ երկչոտությունը: Առաջին հայացքից գուցե այնքան էլ զարմանալի չէ, երբ odnoklassniki.ru կայքում հանդիպում ես արվամոլի, լեսբուհու, բայց երբ պարզվում է, որ վերջինս հայ է, նրա 70-ից ավելի ընկերները եւս սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներ են՝ դա արդեն կարող որոշ մտահոգություն առաջացնել:
odnoklassniki.ru-ում կարելի է գտնել անթիվ հայ լեսբուհիների, որոնք ոչ միայն չեն ամաչում իրենց «կարգավիճակի» համար, այլեւ ամբողջ աշխարհին ի ցույց են դնում իրենց մինչեւ իսկ այլանդակ լուսանկարները: Եթե փորձեք ծանոթանալ «մեր» լեսբուհիների տվյալներին, կապշեք՝ մեծամասնությունը 17-22 տարեկան է: odnoklassniki-ի նրանց «անկետաներում» էլ նշված է, թե ինչ խորագրերով (Private Lezbi Club, Girl & Girl, թսՈՎցՐվօպ րցփՍՌ, KTO LYUBIT KAYF…i ne tolko, KUNNY, KAMASUTRA 69, ԿոսՈՊՈՑպսՌ ոպրտՏՊՏովՏռ տՏտՍՌ…, Devushki, kotorye obojayut kunnilingus… Axjiknerov ankexc zruyc, LEZBI CHEN DARNUM, LESBI CNVUM EN, ARAJ HAJASTAN, ARAJ LESBINER, հԹԿըԿԺԸ ԻժխԸծԼշԾ, KUNILINGUS PO ARMYANSKI) խմբերի անդամներ են նրանք: Լեսբուհիների տվյալներն ու նրանց ընկերներին ուսումնասիրելիս պարզվեց, որ վերջիններիս մեջ դեռեւս կան ամաչկոտներ, որոնք ծպտյալ վիճակում են ու իրենց ոչ ավանդական կողմնորոշման պատճառով՝ կայքում մականուններով են: odnoklassniki.ru-ում որոշ լեսբուհիների անուն-ազգանունների փոխարեն կա՛մ ուժեղ սեռին ուղղված հայհոյանքներ են, կամ էլ՝ «տղաները չգրե՛ն» արտահայտությունը: Ի դեպ, կայքի հայ տղամարդկանց 99,9%-ը դատապարտում է նույն «տարածքի» հայ լեսբուհիներին: Վերջիններիս լուսանկարներին հայ տղաների կողմից արված հարյուրավոր բացասական մեկնաբանությունները խոսում են այն մասին, որ մեր երիտասարդների գերակշիռ մեծամասնությունը միանշանակ դեմ է միասեռականությանը: Հայ լեսբուհիների, մեղմ ասած՝ «բաց» լուսանկարների մեկնաբանությունների հիմնական մասը հայհոյանքներ են ու նաեւ ազգությունից հրաժարվելու պահանջ, բայց այս ամենը ոչ միայն չի «նեղացնում» գեղեցկուհիներին, այլեւ նրանք զվարճանում են իրենց հասցեին արված օրեցօր բազմապատկվող comment-ներից:
Այնպես որ՝ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ, իմացե՛ք, եթե odnoklassniki.ru-ում ձեզ «հյուրընկալվեն» հմայիչ ու անթերի գեղեցկությամբ հայուհիներ ու հանդես գան տարաբնույթ սեքսուալ առաջարկություններով, չզարմանաք, չկոպտեք, նրանք «մեր» լեսբուհիներն են, որոնց, 2008 թ. դեկտեմբերի 9-ից սկսած, պարտավոր ենք պաշտպանել՝ ՄԱԿ-ի հայտարարությանն ենք միացել: