Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿԸ ՉԻ ԲՌՆԱԲԱՐԵԼ, ՄՅՈՒՍՆ ԷԼ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՐԵԼ

Հունվար 22,2009 00:00

\"\"

«Օդնոկլասնիկի» սրճարանում միջադեպի վերաբերյալ քրգործով խուլիգանության եւ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու համար (որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) մեղադրվող Արմեն Սարգսյանի, Սամվել Ալիխանյանի եւ Սահակ Ազիզբեկյանի մասով նախաքննությունն ավարտվել է եւ 2009 թ. հունվարի 8-ին գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան: Այս մասին «Հետքին» հաղորդել են ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից: Նախաքննության ընթացքում ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ լրագրող Արթուր Սահակյանի կողմից Մարինե Մադատյանին ծեծի ենթարկելը կամ նրա նկատմամբ բռնաբարության փորձ կատարելը հաստատելու կամ հերքելու ուղղությամբ: Ըստ ոստիկանության՝ նույն պատճառաբանությամբ հնարավոր չի եղել հերքել կամ հիմնավորել Մադատյանի կողմից սուտ մատնություն կատարելու հանգամանքը: Ուստի, 2008-ի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացվել Արթուր Սահակյանի մասով քրգործի վարույթը կարճել՝ ապացույցների անբավարարության հիմքով:

ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ լուսանկարում
Մարինե Մադատյանը եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Սարգսյանն են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել