«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է առանց մարտի 1-ին Երեւանում կիրառված «Չերյոմուխա 7» հատուկ միջոցի առնչությամբ որեւէ պատասխանի:
Այդ մասին «ԱրմԻնֆո»-ի թղթակցին ասել է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը:
Հիշեցնենք, որ տարեվերջին, մեկնելով Մոսկվա, Արամ Կարապետյանն իր հետ տարել էր Նիկոյանի
նամակը՝ ուղղված ՌԴ ՆԳ նախարարին, խնդրանքով՝ մանրամասն տեղեկատվություն հաղորդել արցունքաբեր գազի վերաբերյալ, քանի որ հատուկ միջոցների այդ տեսակը թողարկող գործարանը գտնվում է Ռուսաստանի ՆԳՆ վերահսկողության ներքո: Հանձնաժողովը «Չերյոմուխա 7»-ի վերաբերյալ
Մոսկվայից տեղեկատվություն կստանա ֆաքսով: