Երեք «թշնամի» լավ սեքսի համար
Սեքսը կյանքում եւ ընդհանրապես առողջ ապրելակերպի համար անհրաժեշտություն է: Դա այնքան կարեւոր գործոն է, որի արժեքն անհնար է որոշել: Սեքսապաթոլոգները հանգել են մի եզրակացության, ըստ որի՝ գոյություն ունեն երեք պարզունակ պատճառներ, որոնք կարող են վնասել տղամարդու եւ կնոջ նորմալ սեռական հարաբերություններին: Իսկ խաթարված, կիսատ թողնված սեքսը կամ պարզապես դրանով որպես «պարտականություն» զբաղվելը, բնականաբար, ամենամեծ խոչընդոտն է տղամարդու եւ կնոջ հարաբերություններում: Այսպիսով, ըստ մասնագետների, անորակ եւ անկանոն սնունդը, սթրեսներն ու երազների պակասը թշնամի են լիարժեք սեքսին: Մասնագետները սեքսում մշտապես «հաջողության» հասնելու համար խորհուրդ են տալիս կանոնավոր սնվել, օգտագործել որքան հնարավոր է վիտամիններով եւ հանքային նյութերով հարուստ սնունդ ու մտածել չգիրանալու մասին, որովհետեւ սեքսը նաեւ ֆիտնես է: Սթրեսներից խուսափելու համար էլ խորհուրդ է տրվում կյանքին եւ ընդհանրապես առաջացած խնդիրներին ավելի «թեթե» նայել, ավելորդ անգամ չնյարդայնանալ, ուղեղը չծանրաբեռնել, որպեսզի սեքսի ժամանակ վայելել միայն հաճույքը: Իսկ ինչ վերաբերում է երազներին, ապա, ըստ մասնագետների, դրանք քիչ են լինում այն մարդկանց մոտ, որոնք չափից շատ են հոգնում, իսկ ծանրաբեռնված ուղեղով քնելու դեպքում երազներ տեսնելու հավանականությունը քիչ է: Այս ամենից էլ հետեւում է, որ հոգնած մարդիկ կամ սեքսով զբաղվելու ցանկություն չեն ունենում, կամ էլ եթե ցանկություն է լինում, ի վիճակի չեն լինում, ու եթե նույնիսկ հարաբերությունը լինում է, ապա՝ ոչ լիարժեք:
Միսը, շոկոլադն ու սեքսը օգտակար են ուղեղին
Կյանքում ընդհանրապես ամեն ինչ ազդում է մարդկային գիտակցության եւ ինտելեկտի վրա: Տարիների ընթացքում օգտագործած սնունդը, զբաղմունքը, միջավայրն ու ապրելակերպը մեծ նշանակություն ունեն մարդկանց զարգացածության մակարդակը որոշելու համար: Ըստ մասնագետների, հարկավոր է օգտագործել ոչ յուղոտ մսեղեն, դառը շոկոլադ՝ հաճելի եւ տեւական սեքսով զբաղվելու համար: Սառը մսեղենն ու դառը շոկոլադը նպաստում են հաճույքի հորմոնների աճին, իսկ վերջինս էլ իր հերթին՝ ուղեղի բնականոն աշխատանքին: Ըստ մասնագետների, եթե ուզում եք լինել խելացի եւ ինտելեկտուալ, դրա համար բավարար չեն միայն համալսարանական դիպլոմները, հարկ է հետեւել նաեւ սննդին ու սեքսին:
Համբույրի սեանսներ՝ սթրեսի դեմ
Գերմանացի եւ ամերիկացի հոգեթերապեւտները համատեղ մի հայտնություն են արել. ըստ նրանց՝ համբույրը սթրեսներից ազատվելու եւ հոգեկան վիճակը կայունացնելու ամենակատարյալ միջոցն է: Իսկ ավելի կոնկրետ, նրանք իրենց հաճախորդներին որպես «դեղամիջոց» նշանակում են համբույրի սեանսներ: Ստեղծված հատուկ կենտրոնում հիվանդները հնարավորություն ունեն ընտրելու իրենց «բուժող» բժշկին, որի հետ ընթանալու է համբույրի սեանսը: Համբուրվելու յուրօրինակ թերապիան ցույց է տվել, որ մարդիկ կենտրոնից հեռանում են թեթեւացած, հանգիստ վիճակով: Այս հոգեթերապեւտներն իրենց հաճախորդներին եւ ոչ միայն նրանց՝ խորհուրդ են տալիս օրական գոնե մեկ ժամ «ծախսել» համբույրի վրա: Նրանք նաեւ շեշտում են՝ բացի այն, որ համբուրվելը ցանկալի ու հաճելի երեւույթ է, նաեւ լավ միջոց է տրամադրությունը բարձրացնելու համար:
Ինքնուրույն ու բիսեքսուա՞լ
ԱՄՆ Յուտայի համալսարանի գիտնականները 10 տարի շարունակ ուսումնասիրել են գեղեցիկ սեռի վարքը եւ հանգել եզրակացության, որ ինքնուրույն կանայք հիմնականում բիսեքսուալ են: Գիտնականները հավաքել են 18-25 տարեկան կանանց տվյալներ ու ուսումնասիրել նրանց կյանքը: Տարիների ընթացքում պարզվել է, որ այդ կանանց 17%-ը փոխել է իր օրիենտացիան, մեծամասնությունը, սակայն, ընդունելով իր բիսեքսուալությունը, միաժամանակ չի փոխել հակվածությունը ուժեղ սեռի հանդեպ: Յուտայի գիտնականները գտնում են, որ բիսեքսուալությունը ոչ թե անցումային փուլ է դեպի լեսբիականություն, այլ ընդամենը ինքնուրույն սեռական վարքի դրսեւորում: