Հայաստանի եւ Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիաները պայմանավորվածություն են ձեռք բերել այս տարվա օգոստոսի 12-ին Երեւանում երկու երկրների ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպում անցկացնելու շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի քարտուղարությունը:
Թուրքիան նախապատրաստվում է
Թուրքական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարի Թուրքիա-Հայաստան ազգային հավաքականների հոկտեմբերի 15-ին կայանալիք պատասխան հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Կայսերի քաղաքի «Քադիր Սթեդիում» մարզադաշտում, որն այդ երկրի լավագույն եւ ամենաժամանակակից ստադիոնն է:
Ներկայումս այդ մարզաբազայում շինարարական աշխատանքներ են ընթանում, սակայն քաղաքապետ Մեհմեթ Յուզասեկին հույս է հայտնել, որ մոտ ժամանակներս ստադիոնում արդեն կարելի կլինի միջազգային մակարդակի հանդիպումներ անցկացնել, հատկապես՝ աշխարհի առաջնության Թուրքիա-Հայաստան խաղը: Քաղաքապետը լրատվամիջոցներին հայտարարել է, թե այդ օրը ողջ աշխարհը կհետեւի սկզբունքային հանդիպմանը, որին ներկա կլինեն Թուրքիայի եւ Հայաստանի նախագահները, եւ ավելացրել, որ Աբդուլա Գյուլը ծնվել է հենց Կայսերիում: