«Առավոտի» շաբաթ օրվա համարում տեղեկացրել էինք, որ լողափնյա վոլեյբոլը մոտ ժամանակներս մուտք կգործի Հայաստան:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավերով երեկ ուշ երեկոյան Բրազիլիայից Ռիո դե Ժանեյրո-Փարիզ-Երեւան չվերթով Երեւան ժամանեցին լողափնյա վոլեյբոլիստներ տղաների՝ Բուբա եւ Տյագու, Ռաֆայել եւ Գիլյերմե, աղջիկների՝ Մարիաննա եւ Ֆեռնանդա զույգերը: Նրանց այսօր ընդունելու է Գագիկ Ծառուկյանը: Նախատեսվում է, որ հանդիպման ավարտին կստորագրվի պայմանագիր, ըստ որի՝ բրազիլացիներն այսուհետեւ Հայաստանի ազգային դրոշի ներքո հանդես գալու իրավունք ձեռք կբերեն: