Սիդնեյում ընթացող թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունում չորրորդ վարկանիշն ունեցող արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը պայքարի մեջ ներգրավվելու է երկրորդ շրջանից, մի որոշ ժամանակ շեղվել է պատասխանատու մրցաշարին նախապատրաստվելուց:
27-ամյա Դավիթը միշտ էլ հայտարարել է, այդ թվում նաեւ՝ Երեւանում գտնվելիս, որ իր ամենասիրած հրապուրանքներից մեկն ավտոարշավներին հետեւելն է: Եվ ահա Ավստրալիայում նա մեկնել է Սիդնեյի արվարձաններից մեկը եւ մասնակցել «Կարտ» տիպի մարզական մեքենաներով մրցումներին: Ճիշտ է, այս լուրը տարածող լրատվամիջոցները չեն նշում, թե մեր հայրենակիցն ի՞նչ արդյունք է ցույց տվել: