Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հույսը դրել է թագավորի վրա

Հունվար 15,2009 00:00

\"\"Փետրվարի 6-ին Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը պսակելու է 32-ամյա իշխան Դավիթ Բագրատիոնին եւ նրա հասակակից Աննա Մուխրանելիին, որը նույնպես Բագրատիոնների տոհմից է: Ըստ որոշ մեկնաբանների՝ սա սահմանադրական միապետությունը վերականգնելուն ուղղված լուրջ քայլ է, քանի որ վերացնում է հակասությունը թագավորական տոհմի 2 ճյուղերի միջեւ: Դեռեւս 2007 թվականի աշնանը Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը, որն, ըստ բոլոր հարցումների, երկրի ամենահեղինակավոր գործիչն է, առաջարկեց մտածել միապետության վերականգնման մասին: «Թագավորը, որը իշխում է, բայց չի ղեկավարում, կարող է դառնալ Վրաստանի ամբողջականության երաշխավորը»,- գտնում է պատրիարքը: Վրաստանի «Ավանդապաշտների կուսակցության» ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Արկադի Ասաթիանին վստահ է, որ պատրիարքի առաջարկը իմաստալից է, եւ սահմանադրական միապետությունը կարող է երկրին խաղաղություն բերել: Բագրատիոնների ցեղը, որը Վրաստանում համարվում է թագավորական, իր «միջազգային ճանաչումը» վաստակել է Ռուսաստանի կայսրությունում. Պյոտր Բագրատիոնը, ինչպես հայտնի է, ֆրանսիացիների հետ 1812 թվականի պատերազմի հերոս է, իսկ նրա եղբայրը՝ գեներալ Ռոման Բագրատիոնը (լուսանկարում) հայտնի է նրանով, որ 1827 թվականի ոուս-պարսկական պատերազմի ժամանակ առաջինն էր, ով ներխուժել էր Երեւան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել