Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԻՐԱՐ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ՄԱՌԱԶՄԱՏԻԿ ՈՒ ԱՆԳՐԱԳԵՏ

Հունվար 15,2009 00:00

\"\"

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը երեկ ասուլիսում քննադատեց նույն խմբակցության անդամ Դավիթ Հարությունյանին մե՛կ որպես ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի՝ նշելով «Այնպես փչացրեց երկրի օրենսդրությունը, այնպես հերն անիծեց, որ մենք մինչ օրս դզում-դզում, չի դզվում», մե՛կ էլ քննադատեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությանը, որի ղեկավարն է Դավիթ Հարությունյանը. «Ռուստամյանից բացի՝ մնացածները սրտացավ չեն աշխատում»: Այդ առնչությամբ Դավիթ Հարությունյանը Panorama.am-ին ասել է. «Այս մառազմին արձագանքելու համար իմ ժամանակից մեկ րոպե անգամ չեմ վատնի»: Իսկ ԵԽԽՎ պատվիրակությունում ԲՀԿ ներկայացուցիչ Ավետ Ադոնցն էլ Ռաֆիկ Պետրոսյանի պնդումներին այսպես է հակադարձել. «Նմանատիպ անգրագետ կարծիքի վերաբերյալ որեւէ արձագանք կամ որեւէ կարծիք չեմ կարող ասել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել