Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Հունվար 13,2009 00:00

Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում ուշացումով ամփոփեց 2008 թվականը: Նա հավաստիացրեց, որ 2008-ին լուծվել են որոշ խնդիրներ՝ վերանորոգվել են գրադարաններ, երաժշտական օջախներ, մշակվել է հուշարձանների կադաստրի վարման կարգը եւ այլն:
Խոսելով թատերարվեստի մասին՝ Հ. Պողոսյանը շեշտեց, որ հանրապետության պետական եւ ոչ պետական թատրոններին պետական աջակցություն է ցուցաբերվել 11 նոր ներկայացում բեմադրելու համար. «Բեմադրվել է 6 ներկայացում, եւս 5 ներկայացում ընթացքի մեջ է: Պետական աջակցությամբ 2008-ին կազմակերպվել եւ անցկացվել են մի շարք միջազգային թատերական փառատոներ, հանրապետության թատերական ստեղծագործական խմբեր, դերասաններ, ռեժիսորներ՝ պետական աջակցությամբ մասնակցել են միջազգային թատերական փառատոների»:
«Առավոտի» հարցին՝ 2008-ին մշակույթի նախարարը քանի՞ գործուղում է ունեցել եւ պետական միջոցներից որքա՞ն գումար է ծախսվել դրանց վրա, Հ. Պողոսյանը դժվարացավ հիշել. «Թվերը այսպես չեմ կարող հիշել: Ինչ վերաբերում է գործուղումներին, օգտվել եմ ինձ ուղարկած հրավերների 20%-ից միայն: Հիմնականում դրանք վերաբերել են պարտաթղթերի եւ փաստաթղթերի ստորագրումներին: Իսկ թե որքան գումար է ծախսվել՝ դա էլ չեմ կարող ասել»: Մեր հաջորդ հարցին՝ ի՞նչ սկզբունքով է նախարարը նախարարության ոսկե մեդալով պարգեւատրել մշակույթի գործիչներին, արդյո՞ք միայն հոբելյանների առիթով, նախարարը դա էլ լավ չհիշեց ու խորհուրդ տվեց տեղեկանալ նախարարության ինտերնետային կայքից, որը, պետք է խոստովանել, բովանդակությամբ առանձնապես չի փայլում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել