Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԻՍԿԱՆ»՝ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՖՐԻԿԱՅԻՑ

Հունվար 13,2009 00:00

\"\"Հարավաֆրիկյան Հանրապետության վերաքննիչ դատարանը չեղյալ է հայտարարել ստորադաս ատյանի որոշումը, ըստ որի՝ «Աֆրիկյան ազգային կոնգրես» իշխող կուսակցության ղեկավար Ջեյկոբ Զումայի վերաբերյալ մեղադրանքները անհիմն էին: Դա նշանակում է, որ դատախազությունը կրկին առաջ է քաշելու մեղադրանքներ՝ կապված կաշառակերության հետ: Գործի նյութերի համաձայն՝ Զուման ֆրանսիական ընկերության հետ զենքի մատակարարման պայմանագրեր կնքելիս «ատկատ» է վերցրել 5 միլիարդ դոլարի չափով: Ըստ BBC-ի՝ 65 տարեկան քաղաքական գործիչը, որը երկրի նախագահի ամենահավանական թեկնածուն է, պնդում է, որ այդ մեղադրանքները որեւէ հիմք չունեն:
Զումային մեղադրում են ոչ միայն կոռուպցիայի, այլեւ խարդախության, դրամաշորթության եւ փողերի լվացման մեջ: 2005 թվականին նա զրկվել է երկրի փոխնախագահի պաշտոնից, որովհետեւ իր ֆինանսական խորհրդատու Շաբիր Շահիկը մեղավոր էր ճանաչվել կոռուպցիայի մեջ եւ դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Բացի այդ, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահի թեկնածուին մեղադրել են նաեւ բռնաբարության մեջ, սակայն այդ գործը նույնպես «ջրվել» է 2006 թվականին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել