Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐԱՆԱԼՈՒ Է

Հունվար 13,2009 00:00

\"\"Ավելի քան 5 միլիոն ռուսաստանցիներ Նոր տարվա տոնակատարություններից հետո դուրս չեն գա աշխատանքի: Ռուսաստանյան «Հասարակական կարծիքի հիմնադրամի» այս հաշվարկներն է ներկայացրել gazeta.ru կայքէջը: Պաշտոնական տվյալներով՝ 2008-ի վերջում Ռուսաստանում գրանցվել է մոտ 1,5 միլիոն գործազուրկ, որոնք գրանցվել են զբաղվածության կենտրոններում: Սակայն պաշտոնական թվերը չեն արտացոլում իրական պատկերը: Հիմնադրամի հարցումների համաձայն՝ միայն դեկտեմբերին աշխատանքից հեռացվել է 2 միլիոնից ավելի ռուսաստանցի: Օրինակ՝ «ԿԱՄԱԶ»-ից ազատվել է 3 հազար, իսկ «Նորնիկելից»՝ շուրջ 2 հազար աշխատակից:
Փորձագետներն ակնկալում են իրավիճակի վատթարացում: Հունվարին հազարավոր մարդիկ ազատվելու են աշխատանքից, ուղարկվելու են պարտադիր արձակուրդի, որոնց մի մասը վարձատրվելու է, մի մասը՝ ոչ: Այդպիսի «ճգնաժամային» արձակուրդների մեջ են ռուսաստանյան «Ֆորդի» մասնաճյուղը՝ մինչեւ հունվարի 21-ը, «ԿԱՄԱԶ»-ը»՝ մինչեւ հունվարի 19-ը, «ՈՒԱԶ»-ը՝ մինչեւ փետրվարի 9-ը: Դրանից հետո կա երկու ճանապարհ. կա՛մ մարդկանց ընդհանրապես կհեռացնեն աշխատանքից, կա՛մ էլ այդ ընկերությունները կվերսկսեն աշխատանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել