Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 10,2009 00:00

ԿՈՆԳՐԵՍԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԲԼԱԳՈԵՎԻՉԻ ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ՀԱՐՑԸ
\"\"Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը, որը ստեղծվել է անցած տարվա դեկտեմբերին, կողմ է արտահայտվել Իլինոյսի նահանգապետ Ռոդ Բլագոեւիչի իմպիչմենտին (պաշտոնազրկմանը): Ըստ BBC-ի՝ նման եզրակացության է եկել հանձնաժողովը՝ քննելով Բլագոեւիչի գործը, ըստ որի՝ նահանգապետը մեղադրվում է նախկինում Բարաք Օբամային Սենատում պատկանող տեղը վաճառելու փորձի մեջ: Դեկտեմբերին Բլագոեւիչը ձերբակալվել էր կոռուպցիայի կասկածանքով: Հանձնաժողովը հայտարարել է, որ բավականաչափ փաստեր է հավաքել, որոնք հաստատում են Բլագոեւիչի՝ նահանգապետի պաշտոնին անհամապատասխան լինելը: Այժմ իմպիչմենտի հարցը դրվել է կոնգրեսի քվեարկությանը, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ ուրբաթ: Իլինոյսի նահանգապետի սենատորի տեղը զբաղեցրած Ռոբենտ Բարիսը պնդում է, որ նահանգապետի հետ որեւէ պայմանավորվածություն չի ունեցել: Ինքը՝ Բլագոեւիչը հերքում է բոլոր մեղադրանքները եւ հայտարարում, որ չի պատրաստվում ինքնակամ հրաժարական տալ: Իր երեկվա որոշումն ընդունելիս Կոնգրեսի հանձնաժողովը մեծ մասամբ հիմնվել է նահանգապետի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների վրա:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել