Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԱԴԱՅՈՒՄ «ԷՔՍՏՐԻՄ» Է ՍՊԱՍՎՈՒՄ

Հունվար 10,2009 00:00

\"\"Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը երեկ հայտարարեց, որ մոտ ժամանակներս խորհրդարանի քննարկումները խիստ քաղաքականացված են լինելու: Ինչպես հաղորդում է «Ռեգնում» ինֆորմացիոն գործակալությունը, Լիտվինը մասնավորապես հայտարարել է. «Գերագույն Ռադայում էքստրիմ է լինելու: Կարեւորը, որ այդ էքստրիմը ուղղված լինի մարդկանց հուզող խնդիրների քննարկմանը եւ այդ քննարկումների միջոցով ընդունվեն որոշումներ»: Ուկրաինական խորհրդարանի նախագահը նշեց նաեւ, որ իր երկրի պետական քաղաքականությունը պետք է առողջ էգոիզմի դրսեւորումներ ունենա: Ըստ նրա, ներկայիս փոխկապակցված աշխարհում Ուկրաինան չի կարող բացարձակապես անկախ լինել եւ պետք է որոշել այն շեմը, որից հետո գալիս է սեփական պետականության կորուստը: «Մեզ մոտ այսօր մի մասը ցանկանում է պատերազմ հայտարարել, իսկ մյուսը ձգտում է առիթներ փնտրել հանձնվելու համար, արդյունքում՝ Ուկրաինան կորցնում է ուկրաինականը, կորչում է մեր հանդեպ հարգանքը»,- կարծում է քաղաքական գործիչը: Ըստ որոշ նշանների կարելի է ենթադրել, որ «պատերազմ հայտարարելու» կամ «հանձնվելու» դատողությունները վերաբերում են Ռուսաստանի հետ հարաբերություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել