Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Հունվար 10,2009 00:00

Առավել ծանր հանցագործությունների գործերով Ադրբեջանի ռազմական դատարանում երեկ լսվում էր ադրբեջանցի նախկին զինծառայող՝ 42-ամյա Էլմար Գուլիեւի գործը: Day.az-ը հաղորդում է, որ նա մեղադրվում է պետական դավաճանության, ինչպես նաեւ 1993 թվականին Շուշիի բանտում հայկական գերության մեջ գտնվող Ադրբեջանի քաղաքացիների խոշտանգման մեջ: Ըստ գործի նյութերի՝ 1993 թվականի մարտի 31-ին նա, լինելով ադրբեջանական բանակի զինծառայող, ինքնակամ հանձնվել է հայկական կողմին: Հետագա ամիսներին Գուլիեւը համագործակցում էր հայաստանյան հատուկ ծառայությունների հետ եւ նրանց փոխանցում ռազմական գաղտնիքներ: Մեղադրական եզրակացության մեջ նշվում է նաեւ, որ Էլմար Գուլիեւը Շուշիի բանտում ծեծի էր ենթարկում ադրբեջանցի գերիներին, խոշտանգում նրանց, վիրավորում նրանց պատիվն ու արժանապատվությունը: Մասնավորապես, մեղադրանքում նշվում է, որ ամբաստանյալը բռնաբարել է ադրբեջանի քաղաքացիներին՝ մտնելով վերջիններիս հետ ինտիմ կապի մեջ՝ ոչ ավանդական եղանակով: Գուլիեւը ձերբակալվել է անցած տարվա օգոստոսի 20-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել