Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՈՐ ԲԱԺԱՆԱՐԱՐ ԳԾԵՐ

Հունվար 10,2009 00:00

\"\"Երեկ Վաշինգտոնում Միացյալ Նահանգների պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը եւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիր են ստորագրել:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, թեեւ կողմերը դեռեւս չեն հրապարակում ստորագրվելիք փաստաթղթի մանրամասները եւ դրույթները, այդուամենայնիվ, հայտնի է, որ դրա օգնությամբ Միացյալ Նահանգները հնարավորություն է ստանալու բարեփոխել վրացական բանակը: «Թե կոնկրետ ինչպես է այդ համագործակցությունն իրականացվելու՝ փաստաթղթում նշված չէ, սակայն նախագահ Բուշն արդեն ասել է, որ մենք համագործակցելու ենք Վրաստանի հետ անվտանգության ոլորտում,- հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան եւ ընդգծել:- Կարեւորն այն է, որ Վրաստանի բնակչությունը անվտանգ եւ ապահով զգա իրեն»: Վրաստանյան ընդդիմությունը, մինչդեռ, խստորեն քննադատում է ստորագրվելիք համաձայնագիրը: Լեյբորիստական կուսակցությունը, մասնավորապես, պնդում է, թե Սահակաշվիլիի վարչակազմը պատրաստվում է Վրաստանի տարածքում ամերիկյան ռազմակայաններ տեղակայել՝ 90 տարի ժամկետով: «Մենք հորդորում ենք նախագահ Բուշին, ինչպես նաեւ Սպիտակ տան նոր վարչակազմին` Վրաստանն ու Կովկասը չդարձնել գերտերությունների միջեւ ծավալվող բաց պատերազմի էպիկենտրոն»,- հայտարարել է Լեյբորիստական կուսակցության մամուլի խոսնակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել