Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԾԱՌԻՑ ԸՆԿՆԵԼԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ՁԵՎ

Հունվար 10,2009 00:00

\"\"

Երեկ «Յոթի» գործով դատական նիստի ընթացքում քաղկալանավոր, ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը, օգտվելով պատեհ առիթից, կրկնեց դատական առաջին նիստում դատավոր Մարտիրոսյանին արած ինքնաբացարկ հայտնելու առաջարկը. «Դուք ամեն անգամ մեր նկատմամբ սանկցիա եք կիրառում, բայց մինչ այդ մենք ձեզ առաջարկել ենք ինքնաբացարկ հայտնել եւ սպասում ենք ձեր պատասխանին: Ես անցած անգամ առաջարկել էի՝ ինքնաբացարկ, ինքնահրկիզվեք: Մեր դատական համակարգում նախադեպ կա: Սմբատ Այվազյանի՝ ընդդեմ ռեժիմի դատավարության դատավորը, օրինակ՝ ինքնաբացարկ հայտարարեց ծառից ընկնելու միջոցով: Հայաստանում դա էլ է ինքնաբացարկի ձեւ: Եթե դատախազությունն իր ամբողջ աշխատակազմով ծառ է տնկում, ուրեմն՝ պիտի լինեն նաեւ դատավորներ, ովքեր պիտի ծառերից ընկնեն: Դա նորմալ գործընթաց է»:Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել