Լրագրողների հետ տարեվերջյան զրույցում վարչապետ Տիգրան Սարգսյանը, ըստ «Արմինֆո»-ի, խոսել է երկրի ֆինանսական հատվածի հաստատունության հարցին առնչվող շահարկումների անթույլատրելիության մասին. «Դա բավականին նուրբ ոլորտ է, եւ եթե ներդրողների շրջանում ստեղծվում են բացասական ակնկալիքներ, դա կարող է խնդիրներ ստեղծել աշխարհի ամենաառողջ պետությունում»: Միեւնույն ժամանակ վարչապետն ասել է, որ «հարկավոր է հասցնել այն մարդկանց ատամներին, ովքեր փորձելով խուճապ տարածել՝ ստահոդ տեղեկատվություն են տալիս բանկային ոլորտի վիճակի մասին, չհետապնդելով բարի նպատակներ եւ իրավիճակը ներկայացնելով այլ լույսի ներքո, քան այն կա»: