Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԻՆԱԿԱՆ ԿԱՐՄԻՐԻ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"ԱԺ նախագահի խորհրդական Վիկտոր Մնացականյանը փոքրամարմին չինուհիների կողքին իսկական հսկա էր թվում:

 

\"\"Չինաստանի խորհրդարանի հսկայական միջանցքում թարգմանչուհին բացատրում էր, որ վերեւում շողացող ջահը կշռում է մոտ 1 տոննա: Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությանը այլ բան չէր մնում, քան՝ արագ հեռանալ ջահի տակից:

\"\"Այս պարանը արգելափակոցի պես հառնեց մեր առջեւ, երբ երկու երկրների խորհրդարանների նախագահները ստորագրում էին համատեղ աշխատանքի հուշագիրը:

 

\"\"Չինական մեծ պատի մոտ բոլոր հայերն իրենց սուրբ պարտքը համարեցին նկարվել:

 

 

\"\"Տնակի մեջ չինուհին կանգնել է շատ հանգիստ, իսկ ես երկտակ ծալվեցի՝ տեղավորվելու համար:

 

 

\"\"Այս առյուծաձեւ դինոզավրերի արձանիկները մեզ հիշեցնում էին «Մուլտի Գրուպի» առյուծները:

 

\"\"Դաշնամուրը նվագում էր ինքն իրեն:

 

\"\"Չինական գինու այս գովազդից, թվաց, թե հայկական «Գրեյթ վելլի» գինիներն են գովազդվում: Իրականում այս գինին կոչվում էր «Մեծ պատ»:

 

\"\"Մուրացկան այս տիկինը ինձնից փող ուզեց, որ թույլ տա իրեն նկարեմ:

 

 

 

\"\"Չինաստանում այսպես են դիմավորում պատվավոր հյուրերին:

 

\"\"Դաշնակցականը Չինաստանում էլ մնում է դաշնակցական, Արա Նռանյանը որոշեց նկարվել Եռագույնի տակ:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել