ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը վերջին շրջանում շատ հաճախ է խորհրդարանի նիստերի դահլիճում հայտնվում «Ժառանգության» շարքերում: Իր այս վերջին այցի ընթացքում Սամվել Ալեքսանյանը բողոքում էր, որ իրեն ԱՄՆ մուտքի արտոնություն չեն տալիս՝ թերեւս ակնկալելով ԱՄՆ նախկին քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի միջամտությունը եւ իրավունքների խախտման փաստերին մշտապես արձագանքող «Ժառանգության» աջակցությունը: