Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԳՐԱՑԻԱՆ ԿՆՎԱԶԻ՞

Դեկտեմբեր 25,2008 00:00

Հնարավոր է՝ կապված համաշխարհային ճգնաժամի հետ, դրսում աշխատանք փնտրողների արտահոսքը նվազի: Երեկ լրագրողներին ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը: Նրա ներկայացմամբ՝ «Համաշխարհային ճգնաժամը հիմնականում ազդել է ֆինանսական եւ շինարարական շուկայի վրա: Այսինքն՝ եթե այդ նպատակով արտագնա աշխատանքի էին մեկնում գարնանը, այդ մեկնողները գուցե եւ չգնան, քանի որ մեր հայրենակիցները հիմնականում աշխատում են շինարարության ոլորտում: Չնայած՝ այս առումով հստակ տվյալներ կարող ենք հրապարակել որոշ ժամանակ անց»: Ըստ պարոն Եգանյանի՝ պաշտոնական տվյալներով տարեկան մեր երկրից ՌԴ արտագնա աշխատանքի է մեկնում մոտ 60 հազար մարդ:

Գործակալության պետի խոսքերով՝ ճգնաժամի հետեւանքով Ռուսաստանը ԱՊՀ երկրների համար սահմանած նախկին՝ 3,9 միլիոն միգրացիոն քվոտան կրճատել է 2 անգամ, ինչի հետեւանքով համեմատաբար քիչ հայեր որպես միգրանտ կկարողանան մեկնել Ռուսաստան: Պարոն Եգանյանը տեղեկացրեց նաեւ, որ միգրացիան կանոնակարգող օրենսդրությունում Ռուսաստանը որոշակի փոփոխություն է կատարել, որն ուժի մեջ կմտնի հաջորդ տարի: Ըստ այդ փոփոխության՝ աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնելիս պետք է միգրացիոն քարտում այդ մասին նշում անել, հակառակ դեպքում՝ աշխատանքի ընդունվելիս խնդիրներ կլինեն:

Միգրացիոն գործակալության տվյալներով՝ Հայաստանից աշխատանքային միգրացիայի 93%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, 4-5%-ը՝ ԱՄՆ-ին, իսկ 3-4%-ը՝ Ուկրաինային:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031