Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նախարարն ամփոփեց տարին

Դեկտեմբեր 24,2008 00:00

Երեկ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը ամփոփեց 2008 թվականը: Նախարարի ձեւակերպմամբ, վերջին երկու տարիների ընթացքում նախադպրոցական կրթության նկատմամբ պետության դիրքորոշումը շեշտակիորեն փոխվել է. «ՀՀ կառավարության 2008թ. մարտի 13-ի որոշմամբ ընդունվել է ՀՀ նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թթ. ռազմավարական ծրագիրը, որն ուղղված է նախադպրոցական կրթության ծառայությունների մատչելիության եւ որակի ապահովմանը, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ընդգրկման ավելացմանը: Ինչպես նախադպրոցական, այնպես էլ միջնակարգ կրթության ոլորտում մշակվել են մի շարք իրավական ակտեր՝ ՀՀ օրենքը «Հանրակրթության մասին», նորմատիվ փաստաթղթեր՝ «Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման կարգը» եւ այլն: Նախադպրոցական կրթությունը դարձյալ իր ուրույն եւ լուրջ տեղն է զբաղեցնում հանրակրթական ընդհանուր համակարգում: Դժվար է պատկերացնել բարեփոխումներ հանրակրթության մեջ, եթե դրանք չեն սկսում նախադպրոցական կրթության բարեփոխումների ծրագրով»: Անդրադառնալով 12-ամյա դպրոցի անցմանը՝ Ս. Սեյրանյանը նշեց, որ մշակվել է առարկայական 10 չափորոշիչ եւ ծրագիր, հրատարակվել 30 դասագիրք, 10 դպրոցում գործողության մեջ է դրվել ավագ դպրոցի փորձնական ծրագիրը, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցում ներդրվել է 10 միավորանոց համակարգը, ՀՀ հեռավոր, սահմանամերձ եւ բարձր լեռնային բնակավայրեր է գործուղվել 91 ուսուցիչ: Ինչ վերաբերում է նախնական եւ միջին մասնագիտական կրթությանը, ապա այս ոլորտում ընդունվել է «ՀՀ նախնական եւ միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը»՝ մասնագիտական կրթության բարեփոխումների 2008-11թթ. միջոցառումների ծրագրով եւ ժամանակացույցով: ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ ստորագրված համաձայնագրի շրջանակներում մեկնարկել է նախնական եւ միջին մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտներում բարեփոխումների իրականացման ծրագիրը: «Ստեղծվել է Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացման ազգային կենտրոնը, որի նպատակն է աջակցել ոլորտում սկիզբ դրված լայնածավալ բարեփոխումներին: Մշակվել են «Հայաստանի նախնական եւ միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգի» նախագիծը, ոլորտը կարգավորող եւ զարգացումն ապահովող իրավական ակտեր, հայեցակարգեր: Մշակվել է նաեւ «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը»,- տեղեկացրեց Ս. Սեյրանյանը: Նախարարը խոսեց նաեւ բարձրագույն հետբուհական կրթության, միջազգային համագործակցության մասին: Ըստ նրա, Բոլոնիայի գործընթացի շրջանակներում Հայաստանը դարձել է Եվրոպական որակի հավաստման ռեգիստրի լիիրավ անդամ, ստեղծվել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, իրականացվել են ամենամյա կրթաթոշակային ծրագրեր, մասնավորապես՝ Հունաստանի, Եգիպտոսի, Չինաստանի, Սլովակիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Սիրիայի եւ Չեխիայի հետ: Գիտության բնագավառում էլ՝ գիտության ֆինանսավորման նոր մոդել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել