Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՆՁԱՄԲ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՆ

Դեկտեմբեր 24,2008 00:00

\"\"

Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում, որտեղ ընթանալու էր «Յոթի» դատավարությունը, դահլիճի նստարանների առյուծի բաժինը գրավել էին ոստիկանության աշխատակիցներ՝ «օպերներ» ոստիկանության Կենտրոնի, Մալաթիա-Սեբաստիայի եւ մյուս բաժիններից. նրանց դեմքերը ծանոթ էին դեռ «Մարտի 1»-ի գործով մյուս դատավարություններից, որտեղ նրանք նաեւ հանդես էին եկել որպես տուժողներ կամ վկաներ: Երեկ նրանք դատարանի դահլիճում սադրանքներ հրահրելու առաքելություն ունեին, ինչը եւ անում էին: Այս խումբը գլխավորողն ու դատական կարգադրիչներին հրահանգ տվողը ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունքի պետի տեղակալ Էդիկ Գալստյանն էր, որը մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանին ծեծողներից մեկն էր: Դատարանի դահլիճում բազմել էին նաեւ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության եւ պրոֆիլակտիկ բաժանմունքի, նաեւ այլ ստորաբաժանումների աշխատակիցներ: Այստեղ էր, օրինակ՝ քաղաքային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Հովիկ Հովհաննիսյանը՝ «Դալալ Հովիկ» մականվամբ, որին ժամանակին համակարգից հեռացրել էին 10 հազար դոլար
կաշառք պահանջելու համար:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել