Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԻՐԵԼԻ ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐ

Դեկտեմբեր 20,2008 00:00

2009 թվականից «Առավոտ» օրաթերթն ամեն օր լույս է տեսնելու 16 էջով: Պատճառը մեկն է. մենք շատ բան ունենք ձեզ պատմելու, իսկ այդ ասելիքը հնարավոր չէ տեղավորել 8 էջում: 16 էջանոց «Առավոտը» կօգնի մեզ եւ ձեզ՝ է՛լ ավելի մոտենալ ժամանակակից արեւմտյան չափանիշներով աշխատող մամուլին, որն ամեն օր մանրամասն ու հավասարակշռված տեղեկատվություն է տրամադրում կյանքի տարբեր ոլորտներից եւ չի ներկայացնում որեւէ խմբի քաղաքական շահերը: Այդպես ենք մենք աշխատում այսօր, այդպես էլ աշխատելու ենք վաղը: Իհարկե, ամենօրյա 16 էջանոց օրաթերթ լույս ընծայելը պահանջելու է որոշակի հավելյալ ծախսեր: Ուստի դրա հետեւանքով փոքր-ինչ փոխվելու է թերթի գինը՝ այն դառնալու է 150 դրամ: Կարծում եմ, դա արդար է. «Առավոտի» ծավալը մեծանալու է 2 անգամ, իսկ գինը բարձրանալու է 1,5 անգամ:

Իսկ որո՞նք են այն ոլորտները, որոնց ամեն օր հետեւողականորեն անդրադառնալու է մեր թերթը: Ներկայացնեմ ձեզ այդ ոլորտները եւ էջերի պատասխանատուներին:

 

Քաղաքականությունն «Առավոտում», ինչպես եւ անցած տարի, ներկայացնելու են

\"\"Աննա Իսրայելյանը,

 

 

 

\"\"Մարգարիտ Եսայանը,

 

 

 

 

\"\"Նաիրա Մամիկոնյանը

 

 

 

 

եւ Նելլի Գրիգորյանը: \"\"

 

 

 

 

 

\"\"Սոցիալական էջի պատասխանատուն է

Լուսինե Բուդաղյանը:

 

 

 

\"\"Տնտեսական ոլորտի մասին կպատմի

Գայանե Սահակյանը:

 

 

 

\"\"«Իրավունք» էջը «տնօրինելու» է Ռուզան Մինասյանը,

 

 

 

 

\"\"կրթության ոլորտով կզբաղվի Մելանյա Բարսեղյանը,

 

 

 

 

\"\"իսկ մշակույթով՝ Գոհար Հակոբյանը:

 

 

 

 

\"\"Մեր թերթում լինելու է նաեւ Հայաստանի մարզերին եւ Սփյուռքին նվիրված էջ, որը վարելու է Արամ Զաքարյանը:

 

 

 

\"\"Սպորտի պատասխանատուն է Աշոտ Հակոբյանը:

 

 

 

 

\"\"Մենք կներկայացնենք ձեզ նաեւ ժամանցի էջ, որը կպատրաստի Եվա Հակոբյանը:

 

 

 

Կլինեն նաեւ նամակների, կարծիքների, ինչպես նաեւ՝ միջազգային էջեր:

Վստահ եմ, որ «Առավոտը» ինչպես եղել է, այդպես էլ կմնա ՁԵՐ ԹԵՐԹԸ:

Ձեր՝ ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել