Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՎՈՒՇՈՒՄ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՉԵՆ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ՀԵՌԱՆԱԼ

Դեկտեմբեր 20,2008 00:00

\"\"Չինարի գյուղը ադրբեջանական պոստերից ընդամենը 700 մետր է հեռու: Այստեղ գրեթե ամեն օր կրակոցներ են լինում: Չնայած դրան, այս երեխաները, իրենց կյանքը վտանգելով, ամեն օր պարտաճանաչ դպրոց են հաճախում:

 

 

\"\"Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչների մեծ մասը ծերեր են, որոնք, ինչպես գյուղացիք են ասում՝ պահակ են մնացել:

 

\"\"Բացի այն, որ գյուղում անընդմեջ կրակոցներ են լինում, այստեղ մարդիկ ծայրահեղ աղքատ են ապրում: Տիկին Աղավնին դեռ նախորդ ամսվա ալյուրի պարտքը չմարած, կրկին պարտքով մեկ պարկ ալյուր է վերցրել, որպեսզի հաց թխի ու իր 7 հոգանոց ընտանիքը կերակրի:

 

\"\"Տավուշի սահմանամեձ գյուղերից է նաեւ Ներքին Կարմիրաղբյուրը: Այստեղ լքված ու ռմբակոծված տներ շատ կան, չնայած կառավարությունը որոշել է սահմանամերձ գյուղերը վերաբնակեցնել:

 

\"\"Աղասյանների ընտանիքն էլ 29 հազար դրամ թոշակով է «յոլա» գնում: Անդրանիկ Աղասյանը 12 տարի առաջ ցորենի արտը հնձելիս կրակոցներից վիրավորվել է: Նա անկողնային հիվանդ է՝ 2-րդ կարգի հաշմանդամ, բայց, ինչպես նրա տիկինն է ասում՝ արդեն 6 ամիս է՝ նպաստից զրկել են:

 

\"\"Տավուշի մարզի Չինարի գյուղի դպրոցում արցախյան պատերազմի մի շարք մասնակիցների, ՀՀ պաշտպանության նախարարների եւ գեներալների լուսանկարների կողքին փակցված էր նաեւ այս լուսանկարը: Աշակերտների ընկալման մեջ ՀՀ ներկայիս նախագահ Ս. Սարգսյանը պաշտպանության նախարար է՝ առ այսօր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել