Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԸ ԿԱՊԵՐԻ ՍԵՐՏԱՑՈՒՄՆ Է

Դեկտեմբեր 19,2008 00:00

Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստեֆան Մեսիչի հետ հանդիպման սկզբում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը փոխանցել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնն ու բարեմաղթանքը: Ծավալված ջերմ եւ բարեկամական զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ տնտեսության, սպորտի եւ զբոսաշրջության ոլորտներում գործակցության հեռանկարները՝ հաշվի առնելով երկու երկրների բազմաթիվ ընդհանրությունները: Զրուցակիցները մասնավորապես կարեւոր են համարել երկու երկրների առաջատար բիզնես-խմբերի գործակցության հնարավորությունները, որը կարող է ծավալվել բարձր տեխնոլոգիաների, շինարարության ու շինանյութերի արտադրության, առեւտրի եւ այլ ոլորտներում: Կողմերը շեշտել են, որ երկու երկրներում էլ հետաքրքրություն կա միմյանց արագ զարգացող էկոնոմիկաների ու տնտեսավարման մեթոդների նկատմամբ: Առանձնակի անդրադարձ է եղել զբոսաշրջության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու խնդրին, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային ընկերությունների պոտենցիալը առավելագույն չափով դեպի միմյանց նպատակաուղղելու հնարավորությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել սերտացնել կապերը երկու երկրների ազգային օլիմպիական կոմիտեների միջեւ: Գագիկ Ծառուկյանը, որպես նաեւ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, առաջարկել է իրականացնել միմյանց առաջավոր փորձի փոխանակում, մարզիկների համատեղ մարզական հավաքներ: Կողմերը նշել են, որ Հայաստանի հավաքականի՝ Պեկինի օլիմպիադայում նվաճած բազմաթիվ պարգեւները Հայաստանին իրավամբ ապահովում են բարձր վարկանիշ, եւ նրա փորձը կարող է հետաքրքիր լինել շատ երկրների համար: Դեկտեմբերի 17-ին Խորվաթիայի նախագահ Ստեֆան Մեսիչը պաշտոնական ճաշկերույթ է տվել Գագիկ Ծառուկյանի եւ նրա գլխավորած պատվիրակության պատվին: Նույն օրը Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել