Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ԱՆՋՐՊԵՏ ՉԿԱ

Դեկտեմբեր 18,2008 00:00

«2008թ.-ը շրջադարձային էր Հայաստանի նորագույն պատմության մեջ, քանի որ այդ ժամանակ երկրում ձեւավորվեց իր իրավունքների համար պայքարող մի այնպիսի հասարակություն, որը մոտ է քաղաքացիականին»,- երեկ Մամուլի ազգային ակումբում այսպիսի տեսակետ է հայտնել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքերով, այն պնդումները, թե հայ հասարակությունը բաժանված է երկու մասի, չեն համապատասխանում իրականությանը: Նրա համոզմամբ, «բարիկադների» երկու կողմերից մեկում պայքարող ժողովուրդն է, մյուսում՝ հանցագործ իշխանությունները: Տարվա ընթացքում արձանագրված երկրորդ ձեռքբերումը ՀԱԿ ներկայացուցիչը համարել է քաղաքական դաշտի մաքրվելը, իր ձեւակերպմամբ՝ «իշխանությունների կողմից նշանակված, կեղծ ընդդիմադիր ուժերից»: «Այժմ հստակ է, թե ովքեր են ժողովրդի հետ, եւ ովքեր են պաշտպանում ավազակապետական ռեժիմը»,- հայտարարել է Դ. Շահնազարյանը: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը՝ ՀԱԿ ներկայացուցիչը նշել է, որ այսօր իշխանությունները միջազգային կառույցներում ունեն լուրջ խնդիրներ, որոնք առաջացել են նրանց՝ մարտիմեկյան հանցավոր գործողությունների արդյունքում:

Դ. Շահնազարյանը երեկ անդրադարձել է նաեւ «Մարտի 1»-ի դեպքերին եւ պնդել՝ «դատախազությունը, նախաքննությունը, իրավապահ մարմինները մարտական ռումբի որեւէ բեկոր չեն հայտնաբերել ոչ զոհվածների, ոչ վիրավորների մարմիններում եւ ոչ էլ տեղանքում: Այստեղից ավելի քան ակնհայտ էր դառնում, որ զինվորականները վիրավորվել են իրենց օգտագործած հատուկ գազային եւ այլ տեսակի նռնակներից»: Նա խոստացել է մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ մոտ ժամանակներս նոր բացահայտումներ ներկայացնել, նաեւ տեղեկացրել է, որ փորձագետների փաստահավաք խմբին շուտով կմիանա եվրոպացի մեկ փորձագետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031