«Այս օրերին ազատություն ստանալու դիմաց եւս երեք քաղբանտարկյալներ պարտադրվեցին ներման խնդրանքով դիմել Սերժ Սարգսյանին, որի իշխանությունն ապօրինի էին համարում: Իրենց խցերում են շարունակում մնալ դեռ վեց տասնյակից ավելի քաղբանտարկյալներ, որոնց կամքը փորձում են ներում հայցելու դեպքում ազատություն շնորհելու խոստումով կոտրել: Սակայն ի պատասխան՝ ստանում են քաղբանտարկյալների մի մասի վրդովմունքը, մյուսի՝ լուռ մերժումը եւ մեկ քաղբանտարկյալի՝ Սարգիս Հացպանյանի արդեն 17 օր տեւող անժամկետ հացադուլը: Ուստի, Նոր տարվա եւ Սուրբ ծննդի տոներին, երբ իրար շնորհավորելիս քաղբանտարկյալներին ազատություն մաղթենք, հիշենք, որ անձինք չեն, որ շղթայված են, այլ մեր շիտակ ու բնական հոգեկերտվածքը, իսկ նրանց ազատության նախապայմանն ու գրավականը յուրաքանչյուրիս մեջ եղած ապստամբի հաղթանակն է մեր մեջ ներարկված արատների նկատմամբ»,- ասված է Մտավորականների ֆորումի եւ ավագանու երեկ տարածած հայտարարության մեջ: