Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԺԻՇԿՆԵՐԻ ԳՈՐԾԸ»՝ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

Դեկտեմբեր 17,2008 00:00

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում սկսվել է 5,5 տարվա ազատազրկման դատապարտված, ներկայումս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Յուրիկ Նասիբյանի եւ Տավուշի մարզի բժիշկ-անեսթեզիոլոգ, 5 տարվա ազատազրկման դատապարտված, բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված Գագիկ Մելիքյանի վերաքննիչ բողոքների քննությունը:

Նրանք մեղադրվել եւ դատապարտվել են ազատազրկման՝ 2005թ. սեպտեմբերի 30-ին Կարինե Աթոյանի ծննդաբերության ժամանակ բժշկական սխալներ կատարելու, վիրահատության հետեւանքով նրա եւ երեխայի մահվան կապակցությամբ: Յու. Նասիբյանը վերաքննիչ բողոքում չի ընդունում իր մեղքը, ավելին, դիմելով դատարանին՝ գրել է. «Ես եկել եմ այն համոզման, որ ոչ մի հանցանք չեմ կատարել: Այդ է վկայում այն փաստը, որ սկզբում իմ նկատմամբ որեւէ մեղադրանք չի առաջադրվել, ես գործով անցել եմ որպես վկա: Սակայն ինչ-որ մեկի թելադրանքով ու պահանջով 2,5 տարի հետո նախաքննական մարմինն իմ նկատմամբ մեղադրանք է առաջադրում, խաբեությամբ գործն ուղարկվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան»: Վերաքննիչ բողոքում բժիշկը հայտնում է, որ իրեն ասել են (մեղադրողն ու դատավորը), որ համաներման ակտ կկիրառվի, եթե իրեն մեղավոր ճանաչի. «Ես, հավատալով նրանց խոստումներին, գործով անցնող մյուս ամբաստանյալների վիճակը թեթեւացնելու համար, բանավոր տվեցի իմ համաձայնությունը, հետո զգացի, որ մեծ սխալ եմ գործել: Այսքանից հետո ստացվում է, որ ամենախիստ պատիժը տվել են ինձ, իսկ այս գործով ովքեր մեղավոր են՝ ավելի մեղմ պատիժ են ստացել: Դա վերաբերում է Գ. Մելիքյանին, գլխավոր բժշկին՝ Ա. Հարությունյանին»: Բողոքաբերը պահանջում է իր գործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով: Իսկ Գ. Մելիքյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը վերաքննիչ դատարանին դիմելով նշել է, որ Գ. Մելիքյանին դրական են բնութագրել հարեւանները, Բերդի քաղաքապետը, Բերդի հիվանդանոցի գլխավոր տնօրենը, հետեւաբար՝ միջնորդել է, որ նրան ազատեն պատժի հետագա կրումից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031