Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ

Դեկտեմբեր 17,2008 00:00

Երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տարածեց հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. «2008 թ. դեկտեմբերի 11-ին Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիայի (ՀՄԿ) խորհուրդը հանդիպեց Վաշինգտոնում եւ ուսումնասիրեց Հայաստանի կառավարության վերջին ամիսներին նախաձեռնած բարեփոխումների առաջընթացը: Խորհուրդը կրկին արտահայտեց իր մտահոգությունը Հայաստանում «Արդար կառավարման» խմբի ցուցանիշների կարգավիճակի վերաբերյալ եւ ընդգծեց, որ ակնկալում է, որ Հայաստանի կառավարությունը կկատարի իր խոստումները ժողովրդավարության բարելավման տեսանկյունից էական բարեփոխումներ իրականացնելու հարցում: Խորհուրդը նշեց, որ կրկին կուսումնասիրի Հայաստանի կատարողականը եւ կքննարկի Հայաստանի հետ շարունակական համագործակցության հարցը մարտ ամսին կայանալիք հանդիպման ժամանակ: Չնայած Համաձայնագրի իրականացման առաջընթացին՝ ՀՄԿ-ն դեռեւս մտահոգված է Հայաստանի վերջին ընտրությունների իրականացմամբ եւ հետընտրական իրավիճակով, որը ներառեց բռնություն, արտակարգ իրավիճակի պարտադրում, զանգվածային ձերբակալություններ եւ հավաքների եւ մամուլի ազատության սահմանափակումներ:

ՀՄԿ-Հայաստան համաձայնագիրը շարունակում է գործել: Այնուամենայնիվ, որպես ՀՄԿ-ի՝ Հայաստանում վերջին զարգացումների վերաբերյալ լուրջ մտահոգության արտահայտում, այս գարնանը ՀՄԿ-ն դադարեցրեց Համաձայնագրի շրջանակներում նախատեսված 273 կմ երկարությամբ Առաջին փաթեթի ճանապարհային աշխատանքների համար կապալառուների ֆինանսավորման գործընթացը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել