Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԹԱՂԵԼ ՈՒ ՉՓՇՐԵԼ

Դեկտեմբեր 16,2008 00:00

\"\"

Երեկ ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը հանդես է եկել երկու հայտարարությամբ: Դրանցից մեկն ուղղված է իրեն դատող դատավոր Ժորա Վարդանյանին, մյուսը՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: Արձանագրելով, որ արդեն քանի անգամ դատավոր Վարդանյանը կոպտորեն խախտում է իր քրեադատավարական ու սահմանադրական իրավունքները եւ առանց որեւէ լուրջ հիմնավորման մերժում է իր ու պաշտպանների միջնորդությունները, նա մի վերջին անգամ դիմել է Վարդանյանին՝ համարձակություն գտնել սահմանազատվելու մեղադրող կողմից եւ «նման դատավարությամբ հերթական անգամ չթաղել հայկական արդարադատությունը»: Գ. Ջհանգիրյանը «զարմանք ու զայրույթ» է հայտնել Օմբուդսմենի՝ «7»-ի գործի վերաբերյալ օրերս արած հայտարարության առնչությամբ: Նա կարծիք է հայտնել, որ «եթե տարին 1-2 անգամ Հայաստան այցելած օտարերկրյա պաշտոնյաների համար ակնհայտ է, որ մարտի 1-ի գործերով ՀՀ իրավապահ մարմիններն ու դատարանները քաղաքական վենդետա են իրականացնում»,
ապա՝ որպես այդ իրադարձությունների ականատես ու մասնակից, Օմբուդսմենը պարտավոր է օտարերկրացիներից շատ առաջ իշխանություններից պահանջել անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին: Ջհանգիրյանը Ա. Հարությունյանին խորհուրդ է տվել «չփշրել ժողովրդի մեջ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հանդեպ ձեւավորված ընդհանուր առմամբ դրական, բայց դեռ շատ փխրուն վերաբերմունքն ու կարծիքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել