Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՅՔԱՐԸ

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Մոսկվայում մեկնարկել է սիրողական բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունը, որն այս տարի անցկացվում է նոր ձեւաչափով: Թիմային մրցաշարին փոխարինել է անհատականը: Տասնմեկ քաշային կարգերից յուրաքանչյուրում հանդես է գալիս ութական բռնցքամարտիկ:

Հայաստանն այդ մրցաշարում ներկայացնում է միայն մինչեւ 75 կգ քաշային, Պեկինի օլիմպիական խաղերի մասնակից Անդրանիկ Հակոբյանը, որը մեկնարկելով 1/4 եզրափակիչից, միավորների 19:4 տարբերությամբ համոզիչ հաղթանակ է տարել կորեացի Դոկժին Չոյի նկատմամբ՝ փաստորեն իր համար ապահովելով առնվազն երրորդ մրցանակային տեղ: Այսօր կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկի հաջորդ մրցակիցը լինելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլշոդ Ռասուլովը:

Ըստ աշխարհի գավաթի խաղարկության պաշտոնական կայքի, կազմակերպիչները հաղթողների եւ մրցանակակիրների համար գումարային մրցանակներ են սահմանել. 1-ին տեղին՝ $10 հազար, 2-րդին՝ $ 5 հազար, 3-րդ տեղերին՝ $ 2,5 հազարական:

Ռուսաստանի թիմում ընդգրկված մինչեւ 51 կգ քաշային հայազգի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը նույնպես մեկնարկային արգելքը հաջող է հաղթահարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել