Լրահոս
Օրվա լրահոսը

«ԴՎԻՆ ՀՈԼԴԻՆԳԸ» ՆԵՐԿՐՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՈՐԱԿՅԱԼ ՊԱՐԱՐՏԱՆՅՈՒԹ

Դեկտեմբեր 13,2008 00:00

\"\"Ընկերության տնօրինության հավաստմամբ, իրենց կողմից գյուղացիական տնտեսություններին մատակարարվող պարարտանյութի որակը համապատասխանում է պահանջվող բոլոր չափանիշներին:

Այսօր Հայաստանում պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք է գրավում «Դվին Հոլդինգ» ընկերությունը, որը զբաղեցնում է շուկայի մոտ 62 տոկոսը: Միայն 2007 եւ 2008 թվականներին ընկերությունը ներկրել եւ գյուղացիական տնտեսություններին իրացրել է ավելի քան 46 հազար տոննա պարարտանյութ: Նշենք, որ դեռեւս 2005-ին «Դվին Հոլդինգի» եւ Վրաստանի Հանրապետության Ռուսթավիի «Ազոտ» գործարանի միջեւ կնքված պայմանագրի համաձայն, «Դվին Հոլդինգը» 10 տարի ժամկետով հանդիսանում է Վրաստանում գտնվող «Ազոտ» գործարանի միակ ներկայացուցիչը Հայաստանում: Ընկերության կողմից մեր երկիր բերվող պարարտանյութը պարտադիր կերպով ներկրվում է որակի համապատասխան հավաստագրով, որտեղ մանրամասնորեն նշված է ամոնիակային սելիտրայի բաղադրությունը, բացի այդ, «Ազոտ» գործարանի պարարտանյութը արտադրման պահից սկսած՝ 6 ամիս երաշխիքային ժամկետի մեջ է, իսկ ապրանքը ներկրվում է Հայաստան՝ արտադրվելուց ընդամենը մի քանի օր հետո: Հետեւապես, «Դվին Հոլդինգի» նախագահ Ռաֆիկ Սարգսյանի հավաստմամբ. «Քանի որ մեր եւ «Ազոտ» գործարանի միջեւ կնքված պայմանագրում նշված է, որ իրենք պատասխանատու են տրամադրվող ապրանքի որակի համար, ապա մենք էլ, որպես ներկրող, որակի հետ կապված ցանկացած հիմնավոր բողոքի դեպքում պատրաստ ենք խնդրին հետեւողական լինելու եւ աջակցելու սպառողին»:

Նշենք, որ «Դվին Հոլդինգ» ընկերությունը, ելնելով Վրաստանի «Ազոտ» գործարանի սահմանած գնից, Հայաստանի բոլոր մարզերի մարզպետներին արդեն գրավոր տեղեկացրել է ամոնիակային սելիտրայի գինը եւ ձեռքբերման պայմանները. «Հաշվի առնելով մեր համագործակցության փորձը՝ նախորդ տարիների ընթացքում ամոնիակային սելիտրայի մատակարարման գործում, ինչպես նաեւ գյուղմթերքներ արտադրողների եւ գյուղական համայնքների ցանկությունը՝ ավելի դյուրին դարձնել անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերումը գարնան գյուղատնտեսական աշխատանքների անխափանությունը ապահովելու նպատակով, մենք պատրաստվում ենք բոլոր տեսակի պարարտանյութեր ներկրել ու պահեստավորել 2008 թվականի դեկտեմբեր, 2009 թվականի հունվար եւ փետրվար ամիսներին, որը հնարավորություն կտա արտադրող գործարանների վերանորոգման եւ պարապուրդի ժամանակ պարարտանյութերի մատակարարումը իրականացնել ժամանակին: Ուստի խնդրում ենք շտապ ներկայացնել բոլոր տեսակի պարարտանյութերի 2009 թվականի համար ձեր մարզի պահանջարկը՝ արտադրող գործարանի հետ պայմանագիր կնքելու համար, որից հետո էլ կկնքենք համապատասխան պայմանագիր՝ ձեր մարզին պարարտանյութեր մատակարարելու վերաբերյալ»:

Ի դեպ, որպես կանոն, ընկերությունը պարարտանյութի ձեռքբերման գործընթացը սկսում է ցանքի սեզոնից մի քանի ամիս առաջ, որպեսզի հասցնեն բավարարել պահանջարկը: Ռ. Սարգսյանի ներկայացմամբ. «Հայաստանում պարարտանյութի օգտագործման սեզոնը սկսվում է մարտից, ձնհալից հետո: Սակայն պետք է նկատի ունենալ, որ այդ ժամանակ սեզոնը սկսվում է ոչ միայն մեզ մոտ, այլ նաեւ Ադրբեջանում եւ Վրաստանում: Իսկ «Ազոտ» գործարանի հզորությունը օրական 1400-1500 տոննա է: Եթե մենք այսօր մի քանի հազար տոննա պարարտանյութ չկարողանանք կուտակել, ապա հնարավոր է, որ պահանջվող ժամանակահատվածում մենք չհասցնենք պարարտանյութ մատակարարել, եւ սեզոնը ձախողվի: Այդ իսկ պատճառով, այդ գործընթացը սկսել ենք նախապես»:

«Դվին Հոլդինգ» ընկերության նախագահ Ռաֆիկ Սարգսյանի տեղեկացմամբ, ամոնիակային սելիտրայի 1 տոննայի գինը կազմում է 132 հազար դրամ: Իսկ ինչ վերաբերում է վճարմանը, ապա սպառողները պետք է նախապես 60 տոկոս կանխավճար մուծեն, իսկ 40 տոկոսը վճարեն ապրանքը ստանալու պահին: Վերոնշյալ գինը գործելու է մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 30-ը: Կանխավճար կատարողները պարարտանյութը կարող են ստանալ արդեն հաջորդ տարվա հունվար ամսվա ընթացքում: Տեղեկացնենք նաեւ, որ պարարտանյութերի գնի, ձեռքբերման պայմանների, ժամկետների, պայմանագրերի կնքման եւ նմանատիպ այլ հարցերով շահագրգիռ անձինք կարող են զանգել ընկերության համապատասխան բաժին՝ 44-18-11 քաղաքային հեռախոսահամարով:

Ներկայումս «Դվին Հոլդինգ» ընկերությունը բանակցություններ է վարում նաեւ Ռուսաստանից պարարտանյութի ներկրման ուղղությամբ: Ռ. Սարգսյանի խոսքերով. «Մենք շուտով կբավարարենք նաեւ այն սպառողների պահանջարկը, ովքեր ցանկություն կունենան ռուսական սելիտրա գնելու: Սակայն դա արդեն կլինի ոչ թե այս ամսվա ընթացքում, այլ գալիք տարեսկզբին»:

Նշենք նաեւ, որ «Դվին Հոլդինգ» ընկերության կողմից մատակարարվող պարարտանյութը իրացվում է շուկայականից բավականին ցածր գնով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել