Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԶՈՒՐ ԺԱՄԱՆԱԿ ՄԻ՛ ՎԱՏՆԵՔ»

Դեկտեմբեր 11,2008 00:00

\"\"Հակադարձելով այն լուրերին, թե ինքը Երեւանի քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանն ասաց, թե նմանատիպ լուրերը «որոշ մարդկանց մթագնած ուղեղի արգասիք են միայն»: «Առավոտի» հետ զրույցում Կարեն Կարապետյանն ասաց նաեւ. «Խորհուրդ կտամ այդ մարդկանց՝ զուր ժամանակ չվատնել եւ իմ անվան շուրջ ինչ-ինչ ստահոդ հերյուրանքներ չտարածել»: Իսկ իր եւ եղբոր մասին ժամանակ առ ժամանակ սպրդող որոշ «ջղաձիգ» խոսակցությունները որակեց «որպես սակավամիտ եւ թերարժեքության բարդույթով տառապող մարդկանց զբաղմունք»: Կարեն Կարապետյանը հարկ համարեց ասել նաեւ. «Ես արդեն 15 տարի է՝ ինչ քաղաքականության մեջ եմ, բոլորի համար էլ տեսանելի է եղել իմ քաղաքական գործունեությունը: Երբեք չեմ զբաղվել ինտրիգներով, բանսարկությամբ: Կարծում եմ, դա տղամարդուն վայել զբաղմունք չէ: Ինչ վերաբերում է իմ ֆինանսական միջոցներին, երբեք չեմ ցանկացել մամուլի միջոցով պատասխանել, սակայն, որպեսզի բավարարվի որոշ մարդկանց անհիմն հետաքրքրասիրությունը, հարկ եմ համարում կրկին հիշեցնել, թեպետ դա վաղուց արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ 90-ական թվականներից մինչեւ օրս ունեմ իմ սեփական բիզնեսը արտերկրում, եւ բոլոր նրանք, ովքեր փորձում են իմ քաղաքական գործունեությունը կապել այս կամ այն խնդրի հետ, լավ կլինի չմոռանան, որ իմ սեփական միջոցները կազմում են այնքան, որքան որոշ գործարարների տարեկան եկամուտն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել