Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԷԼԻ ՆՈՒՅՆ ԿՈՉԵՐՆ ԱՐԵՑ

Դեկտեմբեր 11,2008 00:00

\"\"

Երեկ առավոտյան՝ 2 տարվա պատժաժամկետն ամբողջությամբ կրելուց հետո, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվեց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության քաղխորհրդի անդամ Վարդան Մալխասյանը, որը ձերբակալվել էր 2006 թվականի դեկտեմբերի 9-ին եւ Հայաստանի քրեական օրենսգրքի 301 հոդվածի համաձայն` «սահմանադրական կարգը բռնությամբ փոփոխելուն ուղղված հրապարակային կոչեր» («Հայ կամավորականներ համախմբում» շարժման հիմնադիր ժողովի ելույթում) հնչեցնելու մեղադրանքով դատապարտվել էր ազատազրկման: Նա բանտից դուրս գալուց հետո էլ հայտարարեց. «Մենք միասին շատ շուտով կհաղթենք բռնապետությանը, կհաղթենք չարիքին»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել