Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ

Դեկտեմբեր 10,2008 00:00

\"\"
\"\"

Արդեն չորրորդ օրն է, որ Հունաստանի մայրաքաղաքում եւ հարակից յոթ ավաններում շարունակվում են բախումները ոստիկանության եւ երիտասարդական ռադիկալ խմբերի միջեւ: Անկարգությունների ընթացքում վնասվել են մեծ թվով հիմնարկներ, խանութներ, պետական եւ մասնավոր մեքենաներ: Իսկ երեկ Հունաստանի խորհրդարանին հարող հրապարակը վերածվել էր իսկական մարտի դաշտի, ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ, ցուցարարները հրապարակ են բերել մեծ աղբամաններ եւ հրկիզել դրանք: Այս անկարգությունների առիթը ոստիկանների կողմից մի երիտասարդի սպանությունն էր: Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել է, որ սպանված պատանին՝ Ալեքսանդրոս Անդրեաս Գրիգորոպուլոսը, հայկական արմատներ ունի, նրա մայրը Ջինա Չալիկյանն է, որը շատ հայտնի ոսկերիչ է, հայտնի բարերար, միշտ մասնակցել է Հայաստանին եւ Արցախին նվիրված բարեգործական միջոցառումներին: Չնայած գերլարված իրավիճակին, Հունաստանի իշխանությունները չեն դիմել զանգվածային ձերբակալությունների եւ մամուլի նկատմամբ գրաքննություն չեն հաստատել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել