Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Դեկտեմբեր 09,2008 00:00

Թուրքիայի Հանրապետության նախագահ պարոն Աբդուլլա Գյուլին

Մեծարգո պարոն նախագահ

Վերջին իրադարձությունների արդյունքում Հարավային Կովկասում ստեղծված նոր կացությունը, Ձեզ Հայաստան հրավիրելու ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի համարձակ քայլն ու կայացած հանդիպումը կրկին հաստատում են, որ Հայաստան-Թուրքիա հարեւանության բնականոնացումը պահանջում է խիզախ եւ իրապաշտ լուծումներ: Առաջին հերթին մենք կանգնած ենք Հայոց Ցեղասպանության կնճռոտ հարցի առջեւ:

Անկեղծորեն ընդունենք՝ այս հարցը բաժանել է երկու ժողովուրդներին 1915 թվականից ի վեր: Այն խռովել է հայերի եւ թուրքերի հավաքական գիտակցությունը եւ պայմանավորել մեր քայլերը՝ անկախ ամենօրյա քաղաքականության բազմապիսի հրամայականներից:

Պարոն նախագահ, այս դեպքում գործ ունենք մարդկության դեմ գործադրված ահռելի ոճիրի հետ, որն անժամանցելի է: Սա ոչ միայն համայն հայ ժողովրդի ընդհանրական պահանջատիրությունն է, այլեւ՝ համաշխարհային հանրության արդար ակնկալությունը: Հայոց Ցեղասպանությունը հանցագործություն է մարդկության եւ ներկա քաղաքակրթական արժեքների դեմ, եւ որեւէ անհատ, կազմակերպություն, անգամ պետական իշխանություն ի զորու չէ հարցականի տակ առնել կատարվածը:

Մենք բոլորս պետք է դիմագրավենք այն փաստը, որ Օսմանյան Թուրքիան մեղավոր է հայ ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանական Մեծ Եղեռնի, իսկ ներկայիս թուրք պետությունը ժառանգաբար պատասխանատու է այդ արարքի համար: Թուրքիայի ընթացիկ դիվանագիտությունը եւ քարոզչական մեքենան չեն կարող փակել մեր հավաքական պատմության մռայլ էջը:

Մեր երկու ժողովուրդների պատմական հիշողությունը շատ խորն է եւ անհանգիստ, հեշտ լուծումներ գոյություն չունեն: Թուրքիայի ղեկավարության Ձեր սերունդը պետք է ընդունի անհերքելի ճշմարտությունը եւ ճանաչի Հայոց Ցեղասպանության փաստը։

Կարծում ենք՝ սա առաջին հերթին հենց թուրք ժողովրդին է անհրաժեշտ: Այդպիսով նա կազատվի պատմության բեռից եւ բաց ճակատով կկանգնի մյուս պետությունների կողքին: Միայն այդպես է հնարավոր փակել այս էջը եւ համարձակ քայլ անել դեպի ապագա: Միայն այս դեպքում կկայանա մեր երկու ժողովուրդների անկեղծ երկխոսությունը եւ ցանկալի իրական հաշտության գործընթացը:

Հայաստան կատարած Ձեր այցը եւ Կովկասում ընդհանուր կայունությանը նպաստելուն ուղղված Թուրքիայի նախաձեռնությունը որոշ հույս են ներշնչում, որ Թուրքիայում աստիճանաբար իրատեսական քաղաքական հոսանք է ձեւավորվում, բայց այս ճիգերը կարող են հեշտորեն ոչնչանալ, եթե պետությունը չդիմի վճռական քայլերի՝ մեկ անգամ եւ ընդմիշտ վերջ տալով Հայոց Ցեղասպանության մերժման իր այսօրվա քաղաքականությանը:

 

Նոյեմբեր, 2008թ.

Երեւան

Հարգանքով եւ ակնկալիքով՝

Պերճ Զեյթունցյան – գրող

Սոս Սարգսյան – ԽՍՀՄ ժողովրդական արտիստ

Զորի Բալայան – գրող, հրապարակախոս

Լեւոն Անանյան – Հայաստանի գրողների միության նախագահ

Մկրտիչ Մինասյան – Հայաստանի ճարտարապետների միության նախագահ

Ռոբերտ Ամիրխանյան – ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ

Կարեն Աղամյան – Հայաստանի նկարիչների միության նախագահ, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Էդվարդ Միրզոյան – ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր

Ռազմիկ Դավոյան – բանաստեղծ

Աննա Մայիլյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Փարավոն Միրզոյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր

Էդուարդ Թոփչյան – Արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր

Արամ Իսաբեկյան – Երեւանի պետական գեղարվեստական ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր

Երվանդ Երկանյան – կոմպոզիտոր

Արաքսի Սարյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Հարություն Թոփիկյան – Երեւանի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար

Ղուկաս Չուբարյան – ՀՀ ժողովրդական նկարիչ, Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս, քանդակագործ

Երվանդ Երզնկյան – Արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, պրոֆեսոր

Կամո Հովհաննիսյան – Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հասմիկ Հացագործյան – ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի մեներգիչ

Երվանդ Ղազանչյան – ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար

Կարինե Խոդիկյան – դրամատուրգ

Մարգո Ղուկասյան – վաստակավոր լրագրող

Վարուժան Վարդանյան – ՀՀ վաստակավոր նկարիչ

Վլադիմիր Աբաջյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Ջիմ Թորոսյան – ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ, ակադեմիկոս

Հրաչ Պողոսյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ, ակադեմիկոս

Ոստանիկ Մարուխյան – ԵՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր

Արամ Աբրահամյան – «Առավոտ» թերթի խմբագիր

Տիգրան Ֆարմանյան – «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագիր

Սաթիկ Սեյրանյան – «168 ժամ» թերթի գլխ. խմբագիր

Ֆլորա Նախշքարյան – «Գոլոս Արմենիի» թերթի գլխավոր խմբագիր

Ռ. Զաքարյան – «Դե-ֆակտո»

Վլադիմիր Բարխուդարյան – ԳԱԱ ակադեմիկոս, հայագիտական բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր

Ելենա Կուրդիյան – «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի գլխավոր խմբագիր

Գագիկ Մկրտչյան – «Հայոց Աշխարհ» օրաթերթի գլխավոր խմբագիր

Տիգրան Հարությունյան – «Նոյյան տապան» մեդիա միավորման նախագահ

Դավիթ Հակոբյան – «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն

Անահիտ Թոփչյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Ալեքսանդր Թոփչյան – արձակագիր

Ռուբեն Հովսեփյան – գրող

Արա Շիրազ – վաստակավոր նկարիչ

Արզաս Ոսկանյան – ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Կարեն Պողոսյան – ԳԱԱ ակադեմիկոս, կենսաբանական գիտությունների դոկտոր

Սիմոն Կրկյաշարյան – ԳԱԱ թղթակից անդամ, Պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր

Հրաչ Բարթիկյան – ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր

Պողոս Հայթայան – արվեստաբան

Էդվարդ Խարազյան – նկարիչ

Յուրա Պետրոսյան – արձանագործ

Ռոբերտ Էլիբեկյան – ՀՀ ժողովրդական նկարիչ

Ֆելիքս Եղիազարյան – նկարիչ

Սամվել Պետրոսյան – նկարիչ

Հասմիկ Սեւոյան – նկարիչ

Գագիկ Ղազանչյան – նկարիչ

Ռուբեն Ադալյան – ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր

Ռուբեն Հախվերդյան – երգիչ-երգահան

Արա Գեւորգյան – երաժիշտ, ստեղծագործող-կատարող

Նորայր Ադալյան – գրող

Ռոլանդ Շառոյան – արձակագիր

Հակոբ Մովսես – բանաստեղծ

Ֆելիքս Մելոյան – «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր

Դավիթ Հովհաննես – բանաստեղծ

Վազգեն Գաբրիելյան – գրականագետ

Ավիկ Իսահակյան – գրականագետ, Գրականության ինստիտուտի տնօրեն

Ալվարդ Պետրոսյան – արձակագիր

Հրաչյա Սարուխան – բանաստեղծ

Թովմաս Պողոսյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Նիկոլայ Ծատուրյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Վիգեն Ղազարյան – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

Հրաչյա Գասպարյան – Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Մարուխյան – արձակագիր, դրամատուրգ, պրոֆեսոր

Հովիկ Հախվերդյան – կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ

Հրաչյա Աշուղյան – ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Ստեփան Անդրանիկյան – ՀՀ վաստակավոր նկարիչ, պրոֆեսոր

Լուիզա Վարդանյան – պրոֆեսոր

Դավիթ Զալյան – Երեւանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Ռոմելլա Գրիգորյան – պրոֆեսոր

Արսեն Առուստամյան – Քաղաքաշինության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն

Ասլան Մխիթարյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Հարրի Ռաշիդյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Խաչիկ Ազիզյան – ՀՀ նկարիչների միության քարտուղար, պրոֆեսոր

Սաշուր Քալաշյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Սարգիս Գուրզադյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Դավիթ Մինասյան – քանդակագործ

Յուրի Դավթյան – ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր

Կարեն Սարգսյան – ՀՀ վաստակավոր արտիստ, Օպերային թատրոնի գլխավոր խմբավար

Գեւորգ Հակոբյան – Օպերային թատրոնի մեներգիչ, միջազգային մրցանակների դափնեկիր

Ժիրայր Ալթունյան – Թ. Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գեղարվեստական ղեկավար

Կոնստանտին Սիմոնյան – ՀՀ վաստակավոր արտիստ, օպերային թատրոնի մեներգիչ

Հրաչ Գրիգորյան – կոնսերվատորիայի դոցենտ

Էլվիրա Մնացականյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Լորետա Հովնանյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Հովհաննես Խաչիկյան – ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Թաթուլ Ալթունյանի երգի-պարի անսամբլի գլխավոր բալեյտմայստեր

Գրիգոր Մկրտչյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Էդուարդ Սաֆարյան – ՀՀ վաստակավոր ճարտարապետ

Հովհաննես Դիվանյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Արմեն Մանուկյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Նորայր Մեհրաբյան – ՀՀ ժողովրդական արտիստ, «Բարեկամություն» անսամբլի ղեկավար

Վիգեն Ստեփանյան – ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Ասատուր Կարապետյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Տիգրան Արզումանյան – քանդակագործ

Արմենուհի Կարապետյան – կոմպոզիտոր

Ռուբեն Սարգսյան – կոմպոզիտոր, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր

Սարինա Ավթանդիլյան – «Սպեղանի» երգչախմբի ղեկավար

Մհեր Նավոյան – արվեստագիտության թեկնածու, դոցենտ

Աթանես Առաքելյան – կոնսերվատորիայի պրոֆեսոր

Լիլիթ Երնջակյան – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Աննա Արեւշատյան – արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Մանուկյան – Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն

Աշոտ Մարտիրոսյան – նկարիչ

Արմեն Բաբախանյան – ՀՀ վաստակավոր արտիստ, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր

Գեւորգ Մանասյան – ՀՀ գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար

Ալբերտ Կիզիրյան – ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր

Հարություն Հակոբյան – նկարիչ

Սամվել Ղազարյան – Միջազգային մրցանակների դափնեկիր, քանդակագործ

Դավիթ Թերզյան – Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի փոխտնօրեն

Ռուզան Սիրունյան – Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն

Վարվարա Հովհաննիսյան – կոնսերվատորիայի դոցենտ

Վաղարշակ Պենյան – Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտ

Կարապետ Շահբազյան – Պարոնյանի անվան թատրոնի տնօրեն

Արմեն Սանթրոսյան – ՀՀ ժողովրդական արտիստ

Էդուարդ Վարդանյան – նկարիչ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր

Ժիրայր Դադասյան – Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Գեւորգ Չեփչյան – ՀՀ վաստակավոր դերասան

Լիլիթ Եփրեմյան – արվեստագիտության թեկնածու

Ռազմիկ Խոսրոեւ – ՀՀ վաստակավոր արտիստ, Ասորիների միության նախագահ

Արմեն Մարության – ՀՀ վաստակավոր արտիստ

Կարեն Ջանգիրով – ՀՀ վաստակավոր արտիստ

Եվգենի Սոֆրոնով – ՀՀ վաստակավոր նկարիչ

Տիգրան Ներսիսյան – ՀՀ վաստակավոր արտիստ

Դավիթ Ղազարյան – Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ

Պերճ Քարազյան – «Տաղարան» համույթի մեներգիչ

Յակով Զարգարյան – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Միհրան Դեմիրճյան – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Հովհաննես Հովհաննիսյան – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Արսեն Վյադադով – Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Կարլեն Միրզոյան – երաժիշտ, դիրիժոր

Լուսինե Մարկոսյան – «Տաղարան» համույթի մեներգչուհի

Գրետա Անտոնյան – «Տաղարան» համույթի մեներգչուհի

Սեդրակ Երկանյան – դիրիժոր, դաշնակահար

Հովսեփ Նշանյան – «Տաղարան» համույթի մեներգիչ

Քրիստինե Սահակյան – «Տաղարան» համույթի մեներգչուհի

Սամվել Ավետիսյան – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կարեն Կալոմյան – տեխնիկական գիտությունների դոկտոր

Հրանտ Թերլեմեզյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Յուրիկ Բարսեղյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Ծովինար Պետրոսյան – տեխնիկական գիտությունների դոկտոր

Ալեքսանդր Սամվելյան – տեխնիկական գիտությունների դոկտոր

Էդիկ Մինասյան – ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանի տեղակալ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հրաչյա Հովսեփյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Վլադիմիր Ղազախեցյան – ԳԱԱ պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լիդա Գեւորգյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նարեկ Յալումով – տեխնիկական գիտությունների դոկտոր

Կարինե Ջիվանյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ալբերտ Խառատյան – ԳԱԱ «Լրաբեր» հանդեսի գլխավոր խմբագիր, պատմական գիտությունների դոկտոր

Ռուբեն Թաշչյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Կառլեն Գրիգորյան – ԵՊՀ էկոլոգիայի եւ բնության պահպանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սիրանուշ Նանագուլյան – ԵՊՀ բուսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մասիս Սարգսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր

Ռուբեն Հարությունյան – ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ֆելիքս Դանիելյան – ԵՊՀ կենսաբանության ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Լյովա Եղիազարյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Գառնիկ Համբարյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Ռուբեն Գասպարյան – պատմական գիտությունների թեկնածու

Աշոտ Հովհաննիսյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Հրաչյա Ծպնեցյան – տնտեսագիտության դոկտոր

Մարատ Հակոբյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Գեղամ Պետրոսյան – ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաչե Ավագյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հարություն Հարությունյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Հովհաննես Նազարյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Պավել Չոբանյան – ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր

Ջուլիետա Կարապետյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Լենդրոշ Ալոյան – բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդգես Ստեփանյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Նաիրա Մանուկյան – կենսաբանական գիտությունների դոկտոր

Գեւորգ Մանուկյան – տեխնիկական գիտությունների թեկնածու

Վահան Բայբուրդյան – ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մարի Սանթուրջյան – բանասիրական գիտությունների թեկնածու

Սաթենիկ Բակունց – գուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սանդրո Հակոբյան – փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լեւոն Հայրապետյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Բելլա Սարուխանյան – ԵՊՀ դասախոս

Արկադի Ահարոնյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Մաքսիմ Խամոյան – բանասիրական գիտությունների դոկտոր

Նունե Իսահակյան – ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի գործավար

Մասիս Սարգսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր

Սարգիս Մխիթարյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հրաչյա Հովսեփյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Վաչե Ավագյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հարություն Հարությունյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Ֆիրդուսի Հարությունյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Սամվել Ավետիսյան – տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գեւորգ Փիրումյան – ԵՊՀ էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ավագ Հարությունյան – տեխնիկական գիտությունների թեկնածու

Ագնեսա Հակոբյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Լարիսա Սիմոնյան – կենսաբանական գիտությունների թեկնածու

Սոֆյա Դանիելյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Գարեգին Բարսեղյան – ԵՊՃՀ կիբեռնետիկայի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր

Հենրիկ Սվազյան – պատմական գիտությունների դոկտոր

Սուրեն Սեմերջյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կարլեն Մելքոնյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Էդուարդ Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր

Աշոտ Խաչատրյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Գուրգեն Գեղամյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Հունանյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Էմմա Կոստանդյան – ԳԱԱ նոր պատմության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորայր Սարուխանյան – պատմական գիտությունների դոկտոր

Արտաշես Մարալչյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Գեւորգ Խուդինյան – պատմական գիտությունների դոկտոր

Կարեն Հարությունյան – պատմական գիտությունների թեկնածու

Արտյոմ Ջաղինյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սերգեյ Մինասյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Տարիել Ղոչիկյան – քիմիական գիտությունների դոկտոր, դոցենտ

Լյովա Ղազարյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Պողոս Վարդեւանյան – ԵՊՀ կենսաֆիզիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռուզաննա Մխիթարյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Հունան Ղազարյան – գյուղատնտեսական գիտությունների դոկտոր

Վահե Բունիաթյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գագիկ Մելյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Ռուբեն Գասպարյան – պատմական գիտությունների թեկնածու

Մկրտիչ Մնացականյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Վահրամ Պետրոսյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ռոբերտ Ղազարյան – ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի գիտքարտուղար, պատմական գիտությունների թեկնածու

Նիկոլայ Հարությունյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիկտորյա Միքայելյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Մհեր Մելիք-Բախշյան – Կրթության եւ գիտության նախարարության բաժնի պետ

Ջանիկ Ճավոշյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էմիլ Գեւորգյան – ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռոբերտ Սարինյան – ԵՊՀ ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիլեն Նուրիջանյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Արմեն Զաքարյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաղարշակ Հայրապետյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սիրակ Հովհաննիսյան – ԵՊՃՀ պատմության եւ քաղաքագիտության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նաիրա Պարոնյան – բանասիրական գիտությունների թեկնածու

Դերենիկ Սաֆարյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Համբարձում Խաչատրյան – ԵՊՀ անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էդիկ Կյուրեղյան – ԵՊՃՀ հասարակագիտության եւ լեզուների դեպարտամենտի վարիչ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

Քնարիկ Միրզոյան – ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ

Ռուբեն Չալտիկյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ժաննա Կարապետյան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Ալեքսանդր Ենգոյան – Ռուս-հայկական համալսարանի ընդհանուր եւ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր

Գերասիմ Փանոսյան – կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վիլիկ Հարությունյան – ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գառնիկ Գրիգորյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Աշոտ Խաչատրյան – ԵՊՃՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռայա Եղոյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուսաննա Յավրույան – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Մարինկա Բաղդասարյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Նորայր Բեյլերյան – քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գեւորգ Կարդաշյան – ԵՊՃՀ տեսական եւ ընդհանուր էլտեխնիկայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սպարտակ Մամյան – ԵՊՃՀ ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Հենրիկ Կարապետյան – ԵՊՃՀ մետալուրգիայի ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լաերտ Հովհաննիսյան – ԵՊՃՀ պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Արտաշես Նազարեթյան – ԵՊՃՀ պրոռեկտոր, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ

Նորայր Հարությունյան – ԵՊՃՀ աշխատակազմի ղեկավար-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սուրեն Աղբալյան – ԵՊՃՀ աշխատակազմի գծով պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գուրգեն Հովսեփյան – ԵՊՃՀ նյութագիտության ամբիոնի վարիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դմիտրի Բեկետովսկի – գյուղատնտեսական գիտությունների թեկնածու

Սուսաննա Գրիգորյան – բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ

Էռնեստ Ղազարյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մարտիկ Արամյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ռուբեն Հակոբյան – տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վարդգես Ավետիսյան – «Երեւան» հ/ը լրատվական բաժնի տնօրեն, Հանրային ռադիոյի մեկնաբան

Էմանուել Մկրտչյան – «Արմինֆո» լրատվական գործակալություն

Կարեն Մնացականյան – «Երկիր» շաբաթաթերթի խմբագրական խորհրդի անդամ

Հարություն Հարությունյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերություն, «Հայլուր» լրատվական ծառայության ղեկավար

Արկադի Պետրոսյան – «Աջակցություն» հասարակական կազմակերպության նախագահ

Մարինե Մանգասարյան – Երեխաների գեղագիտական դաստիարակության «Տիեզերք» կենտրոն

Իրեն Հախվերդյան – «Առաջընթաց եւ հավասարություն» կանանց հասարակական կազմակերպության նախագահ

Աշխեն Պողոսյան – «Ընտանիք» հասարակական կազմակերպություն

Անահիտ Մովսիսյան – «Մանսուր» հասարակական կազմակերպություն

Գայանե Դանիելյան – «Աշտարակի տարածաշրջանի կանանց ասոցիացիա»

Գայանե Վարդանյան – «Ի նպաստ համայնքի զարգացման» հասարակական կազմակերպություն

Անժելա Հովհաննիսյան – «Ծիծեռնակ» հասարակական կազմակերպություն

Արմիդա Համբարյան – «Շողակն» հասարակական կազմակերպություն

Էդուարդ Աբրահամյան – «Միտք» երիտասարդական վերլուծական հասարակական կազմակերպության նախագահ

Դավիթ Խումարյան – «Հաղթանակի սերունդ» հասարակական կազմակերպության նախագահ

Էրիկ Բարսեղյան – Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական խորհրդի նախագահ

Ռոբերտ Մակարյան – Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Արման Վարդանյան – «Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբ»

Կարապետ Թոռչյան – Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Արսեն Թավադյան – Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ

Մարիամ Մարտիրոսյան – Համաշխարհային հայկական կոնգրեսի երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիա

Նարեկ Մանթաշյան – Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Կարեն Հակոբյան – Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդի փոխնախագահ

Էդգար Գալստյան – Երեւանի պետական ճարտարաշինարարական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ

Արամ Սուքիասյան – «Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդ» հասարակական կազմակերպություն

Վարդուհի Գեւորգյան – «Առաջադեմ կանանց միություն» ՀԿ նախագահ

Ծովինար Գեւորգյան – «Սոսե» ՀԿ նախագահ

Աիդա Թոփուզյան – Կին ընտրողների լիգա

Հերիքնազ Հարությունյան – «Օրրան»-ի գործադիր տնօրեն

Նելլի Բաղդասարյան – «Արդարություն եւ իրավունք»

Նորա Հակոբյան – Կանանց հանրապետական խորհրդի նախագահ

Ալիս Ադամյան – «Հայ մտավորական կին» ՀԿ նախագահ

Արմինե Գմյուր-Կարապետյան – «Արեւամանուկ» բարեգործական հիմնադրամ

Սեւակ Ավագյան – «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեստր» գործադիր տնօրեն

Այս նամակի ստորագրահավաքը կազմակերպվել է մեկ շաբաթվա ընթացքում, եւ շատ գործիչներ հնարավորություն չեն ունեցել միանալ դրան։ Նախաձեռնողները հայցում են իրենց ներողությունը բոլոր այն անձանցից, ովքեր չկարողացան միանալ այս փաստաթղթին։

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2008
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031