Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՀԱԶԱՆԳՈՒՄ Է «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

Դեկտեմբեր 06,2008 00:00

Երեւանի Ներսես Մեծի անվան թիվ 124 դպրոցի խորհրդի նախագահ ընտրելու համար խորհրդի անդամներին, անհասկանալի պատճառով, հրավիրել են Երեւանի քաղաքապետարանի շենք եւ, ըստ արձանագրության, կոպտորեն խախտելով խորհրդի նախագահի ընտրության կարգը, քաղաքապետարանի կողմից խորհրդում ընդգրկված անդամ Լ. Ավագյանին, քաղաքապետի կարգադրությամբ եւ հրամանով, փաստորեն, նշանակել են խորհրդի նախագահ:

Անօրինականության մի փաստ եւս այդ դպրոցի վերաբերյալ: Դպրոցի բոլոր ուսուցիչներին տրվել են ծանուցագրեր այն մասին, որ նրանք աշխատելու են մինչեւ դեկտեմբերի 31-ը: Մեծամասնությունը ստորագրել է:

Ի գիտություն մեր հասարակությանը՝ հրապարակելով այս փաստերը, ակնկալում եմ կրթության պետական տեսչության, նախարարության, քաղաքապետարանի եւ աշխատանքային տեսչության համապատասխան մարմինների արագ արձագանքը: Հակառակ դեպքում՝ ունենալու ենք գերլարվածության հերթական օջախը այդ դպրոցում, որը հերթական անգամ չի բխում իշխանությունների շահերից: Թող ներեն, որ պաշտոնական նամակով չեմ դիմում իրենց, որովհետեւ դեկտեմբերի 24-ին է նշանակված տնօրենի մրցույթը: Չի կարելի հապաղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել