Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2006-ԻՆ ՆԱ ՓԱՍՏԱԲԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ ԷՐ «ՔԱՑՈՒ ՏԱԿ ՔՑԵԼ»

Դեկտեմբեր 05,2008 00:00

\"\"

«Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող «Փորձագետների փաստահավաք խմբում» իշխանական կոալիցիան ներկայացնում է նախկին դատախազ Գեւորգ Թովմասյանը: Պարզվում է, նա՝ որպես «Մարտի 1»-ի գործով դատարանում մեղադրանք պաշտպանող դատախազ, չի կարող ընդգրկվել այդ խմբում, որովհետեւ չի կարող համարվել անկողմնակալ փորձագետ: Իսկ թե ինչպես պետք է բնութագրել նրան որպես դատախազ, հուշում է ոչ վաղ անցյալի այս պատմությունը. 2006թ. հոկտեմբերի 28-ին Ավան եւ Նոր Նորք համայնքների դատախազ Գեւորգ Թովմասյանն իր օգնականի եւ էլի մեկի ուղեկցությամբ ապօրինաբար՝ առանց օրինական հիմքի եւ համապատասխան որոշման, ներխուժել էր Փաստաբանների պալատի անդամ Լիանա Բալյանի բնակարան եւ անձամբ սպառնացել փաստաբանին՝ «քացու տակ քցել», իսկ նրա ծնողներին խոստացել էր՝ «ձեր աղջկան կկալանավորենք եւ բանտ կնետենք»:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել