Ձմռան համար արտասովոր տաք եղանակը շարունակվելու է առնվազն եւս մի քանի օր: Այս մասին երեկ «Ա1+»-ին հայտնել է «Հայպետհիդրոմետ»-ի Օդերեւութաբանական վարչության պետ Գագիկ Սուրենյանը: Ըստ օդերեւութաբանի՝ այսօրվանից մինչեւ դեկտեմբերի 7-ը օդի ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանալու է 3-ից 5 աստիճանով: Եթե հիմա օդի առավելագույն ջերմաստիճանը 11-ն է, ապա չորս օրվա ընթացքում այն կհասնի 16-ի: Ներկայումս օդի ջերմաստիճանը, ըստ Գագիկ Սուրենյանի, նորմայից բարձր է, եւ առաջիկայում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: