Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻԱՍԻՆ` ԸՆԴԴԵՄ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ

Դեկտեմբեր 03,2008 00:00

\"\"

«Ժառանգության» եւ Տիգրան Թորոսյանի «ջրերը մի առվով չէին հոսում» շատ հաճախ, երբ նա դեռ ԱԺ նախագահ էր: Իսկ պաշտոնանկությունից հետո պրն Թորոսյանի եւ խորհրդարանական ընդդիմադիրների դիրքորոշումները շատ հարցերում սկսեցին համընկնել, ինչպես եղավ նաեւ երեկ՝ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնության կապակցությամբ: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այս օրինագիծը գնահատեց հակասահմանադրական, նշելով, թե Սահմանադրությամբ ամրագրված որեւէ դրույթ իրավունք չի տալիս կառավարությանը նախաձեռնել նման հանրաքվե: Նույն տեսակետն ուներ նաեւ Տիգրան Թորոսյանը, որը հայտարարելով, թե չի կարելի հակասահմանադրական օրինագծով խարան դնել հանրաքվեի գաղափարի վրա՝ կառավարությանն առաջարկեց ետ վերցնել օրինագիծը եւ գտնել հասարակության կարծիքի բացահայտման այլ տարբերակ: Ըստ նրա՝ արդարացված չէ նաեւ օրինագծի ընդունման հրատապությունը: 
Կարդացեք նաեւ՝ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել