Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՐՄՈՒԴՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Դեկտեմբեր 02,2008 00:00

\"\"

Այս լուսանկարի ձախ կողմում Ազգային անվտանգության ծառայությունն է, որը հատկապես այս տարի հաջողությամբ շարունակում էր խորհրդային ԿԳԲ-ի «լավագույն ավանդույթները»: Աջ կողմում ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունն է, որը նույնպես անմասն չի մնում նույնատիպ ավանդույթներից: Կադրից դուրս է մնացել Միքայել Նալբանդյանի արձանը. այս հեղափոխական դեմոկրատը, ինչպես հայտնի է, բոցաշունչ տողեր է նվիրել ազատությանը: Եվ ահա, այս «բերմուդյան եռանկյունու» մեջտեղում, հավանաբար, չդիմանալով գերբնական լարվածությանը, փողոցի վրա էր տապալվել լուսացույցը, որը երկու օր շարունակ խանգարում էր երթեւեկությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել